ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ և անխոչընդոտ իրականացում:
Մասնավորապես հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Ըստ անհրաժեշտության բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային մաքսային մարմիններում: Միաժամանկ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաև ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները և հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաև տեղեկատվական վահանակներում:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26