Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերը առանձնակի հագեցած են. այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Վերջինս նաև հերքեց հնչեցված այն կարծիքը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդեպ հետքրքրության պակաս կա.
«Մենք չենք նկատել, որ հետաքրքրության պակաս լինի: Նախորդ տարի մեր հաշվարկներով մոտ 40.000 հանդիսատես է եղել, ինչը, հավատացնում եմ, հետաքրքրության ամենալավ չափանիշներից մեկն է»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը:
Այս տարի կլինեն ավանդական Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք ծրագրերը:
Երևանյան պրեմիերաների շրջանակում կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե Առյուծ» մրցանակի արժանացած «Հեռացած կինը» ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի մրցանակի արժանացած Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը: Արտամրցութային ծրագրերում ավանդաբար ներառված են Կաննիի, Բեռլինի, Վենետիկի միջազգային կինոփառատոններևի մրցանակակիր ֆիլմեր.ընհանուր առմամաբ կցուցադրվեն ավելի քան 70 ֆիլմ:
Կազմկաերպիչները նշեցին, որ Երևանյան պրեմիերաների ֆիլմերի ցանկը կազմելիս՝ նախապես ֆեյսբուք սոց.ցանցում հարցում են անցկացրել և հաշվի են առել դիտողների ցանկություններն ու կարծիքը:
Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին, ով նաեւ այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:
Կցուցադրվի նաեւ Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք ենք մատուցում նրա հիշատակին:
Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող «Հայեր՝ հայացք ներսից և դրսից» ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ: Ծրագրի համակարգող ԱՆի Հակոբյանը նշեց, որ այս ծրագիրը լավագույն հնարավորությունն է մեզ այլոց աչքերով նայելու, և մեր մասին հետաքրքիր բացահայտումներ անելու համար:
Արմինե Բրսոյան
Լուսանկարը՝ Vesti.am-ի
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44