Հայաստանում նախորդ տարիների համեմատությամբ այս տարի ներգնա տուրիզմի զգալի աճ է արձանագրվել, լրագրողների հետ զրույցում ասաց «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամյսակի արդյունքներով 20 տոկոս աճ ունենք, երկրորդ եռամսյակի արդյունքներով նախատեսվում է ևս 20-25 տոկոս աճ», - ասաց նա՝ ընդգծելով, որ ավիատոմսերի գների նվազումը ևս նպաստում է ներգնա տուրիզմի աճին:
Հ. Հակոբյանն ընդգծեց, որ Երևանը գրավիչ է զբոսաշրջիկների համար՝ չնայած, որ տեղի շինությունները մեծամասամբ եվրոպական շենքեր են հիշեցնում:
««Հին քաղաք» ասվածը չունենք: 15 տարի է՝ «Հին Երևան» ծրագիրը կա, բայց տեղից չի շարժվել: Ամեն դեպքում, մեր քաղաքը գեղեցիկ քաղաք է: Զբոսաշրջիկների մեջ մասը հավանում է այն», - ասաց Հակոբ Հակոբյանը:
Aysor.am-ի դիտարկմանը, թե ո՞ր երկրներից են այցելում Հայաստան, Հակոբյանը նշեց.
«Առաջատարը ՌԴ-ն է, նախկին սովետական երկրները նույնպես: Իրանից հոսքը ևս մեծ է: Ֆիլիպիններից այցելողների քանակը ևս քիչ չէ: Այս խումբը հիմնականում այն մարդիկ են, որոնք Էմիրատներում են աշխատում և պետք է որոշ ժամանակը մեկ դուրս գան ու կրկին վերադառնան այնտեղ: Հայաստանն իրենց համար շատ հարմար երկիր է»:
Ինչ վերաբերում է հյուրանոցների գներին, ապա Հակոբյանը նշեց, որ դրանք շատ հարմար են, քանի որ 5-7 հազար դրամից սկսած սենյակներ կարելի է գտնել:
«Լավ հյուրանոցներում 100-200 հազար դրամի սահմաններում կարելի է սենյակ գտնել: Բարձր սեզոնի ժամանակ միջազգային ստանդարտներով սա ընդունելի գին է», - հավելեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել էր, որ 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի «Հին Երևան» նախագծի Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը, որը 70 տոկոսով արդեն իրականացվել է:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26