Հունիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու մեխանիզմները: Մասնավորապես՝ քննարկվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին նախագծի իրականացման գործընթացը:
Նախարար Տոնոյանը նախանշեց ոլորտում առկա այն խնդիրները, որոնք օպտիմալացման արդյունքում լուծում կստանան: Առաջնայիններից է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը: Հետազոտությունների արդյունավետությունը չափվում է կանխատեսումներ անելու և դրա հիման վրա ազդարարման համակարգ ներդնելու հնարավորությամբ, իսկ որակյալ հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ:
«Հայաստանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային համակարգով և հետազոտություններով պետք է կարողանա պատշաճ ներկայացվածություն ունենալ միջազգային հարթակում: Մենք պետք է հասնենք սեյսմիկ վտանգը կանխատեսելու և այդ մասին բնակչությանը վաղ ազդարարելու կարողության»,-շեշտեց նախարարը:
Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև ակտիվացնել միջազգային համագործակցությունը: Դրամաշնորհային մեծ ծրագրերից չզրկվելու համար հայկական կողմը պետք է կարողանա ապահովել արժանավայել համաֆինանսավորում:
Նախատեսվում է միջոցներ ուղղել թիրախային խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներին (երեխաներ, ծերեր, կանայք, հաշմանադամություն ունեցող անձինք և այլն): Մասնավորապես՝ դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում ուսումնական աշխատանքներ իրականացնել երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև՝ ուսումնական ձեռնարկներ մշակել տարբեր թիրախային լսարանների համար:
ԱԻ նախարարն անդրադարձավ ոլորտում առկա կադրային խնդրին՝ նշելով, որ լավագույն մասնագետներին ներգրավելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ: Դ. Տոնոյանը հանձնարարեց օպտիմալացման արդյունքում նախատեսվող ծրագրում ներառել, այսպես կոչված, Խրախուսման ֆոնդ հասկացությունը, ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44