Այժմ կուսակցական գործունեությունից բացի, ընկերներիս, իմ ասպիրանտուրայի հարցերով եմ զբաղվում, երեխաներին կարոտել էի, երեխաներով եմ զբաղվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Վերջին մեկ տարին բավականին լարված էր գոնե մեր հանձնաժողովի համար՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգիրք և այլն: Հետևաբար, նաև ժամանակի առումով, քիչ էի շփվում: Հիմա կարճ ժամանակահատված է, երևի, մնացել, պետք է փորձեմ բացը լրացնել»,- ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքը շարունակելու է այլ պետական բարձր պաշտոնում:
Հարցին, թե ԱԺ ընտրություններից արդեն 2 ամսից ավելի ժամանակ է անցել, ե՞րբ եք նոր պաշտոնը զբաղեցնելու, Սահակյանը պատասխանեց, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավարությունը իր գիտելիքները, փորձը, հնարավորությունները անպայման կօգտագործեն:
«Ամեն ինչ նորմալ է, մենք մեր աշխատանքներն են իրականացնում, ես կուսակցության անդամ եմ, խորհրդի անդամ եմ: Կարծում եմ՝ երբ որևէ կուսակցության անդամակցում ես, առավել ևս մեր թիմին, կուսակցական որոշումները պարտադիր են»,- նշեց նա:
tert.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26