Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ այս տարվա կարգախոսն է «Հողը մեր տունն է, մեր ապագան»:
Անապատացման դեմ պայքարի միջազգային օր հռչակելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել անապատացման խնդիրների վրա: Այդ խնդիրներին բախվում են աշխարհի տարբեր երկրները, այդ թվում Հայաստանը: Անդրադառնալով Հայաստանում անապատացման խնդիրներին` Աշոտ Վարդևանյանը նշեց, որ մեր երկրի հողերի 80 տոկոսը ենթարկվում է տարբեր աստիճանի դեգրադացիայի, այսինքն՝ կորում են կենսաբանական և տնտեսական հատկությունները:
«Մեզ համար այսօր մտահոգիչն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ջրային էրոզիայի է ենթարկվում, մոտ 220,000 հա, այսինքն՝ ջրելու պատճառով ժամանակի ընթացքում հողի բերրի շերտը լվացվում է: Եթե այդ պրոցեսները մնան ոչ կառավարելի, ապա գնալով հողի դրական հատկանիշները կկորեն, ու այն կդառան ոչ պիտանի: Դրա համար շատ կարևոր է, որ գյուղացիների, ֆերմերների կողմից վարելու գործընթացը ճիշտ կազմակերպվի»,-ասաց նա: Որպես խնդիր Աշոտ Վարդևանյանը նշեց վարելու տարածքը մանր հողակտրողների բաժանելու գործընթացը: Ըստ նրա` գյուղացիներն ինչպես ցանկանում, այնպես էլ վարում են, իսկ մոտեցումը պետք է փոխվի: Ցանկալի կլինի հողամասերը միավորվեն և մեծ տարածքներում վարելու գործընթացը մի մոտեցմամբ իրականացվի:
Լուրջ խնդիրը է հողի աղտոտտվածությունը, հատկապես, նիտրատներով: Նա ընդգծեց, որ մենք հողին չենք տալիս այն, ինչ իրենից վերցնում ենք: Պետք է հողին տալ միկրոէլեմենտներ, իսկ այդ հարցը կարգավորելու համար ճիշտ կլինի օգտագործել օրգանական նյութեր:
«Դրականն այն է, որ վերջին տարիներին այգիների տարածքը 5000 հա-ով ընդլայնվել են, բայց նվազել են վարելահողերը, անտառները: Մտահոգիչ խնդիր է այն, որ ավելացել է արդյունաբերական և ընդերքօգտագործման նշանակության հողերի տարածքը՝ մոտ 8000 հեկտարով»,- նշեց Աշոտ Վարդևանյանը:
Նշված խնդիրների լուծման համար մասնագետը ճիշտ է համարում հողերի կայուն կառավարմանն անցնելը: Այդ ուղղությամբ Հայաստանում մեծ ծրագիր է սկսվել: Հաջորդ տարի էլ Շիրակում իրականացվելու է դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26