Դա հետախուզական հարձակում էր, միևնույն ժամանակ՝ ոչ միայն հետախուզական, դա հենց հարձակում էր՝ խոցելի ճեղքերը գտնելու համար: Անկախ Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Նորատ Տեր-Գրիգորյանցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել՝ վերլուծելով ապրիլյան պատերազմը:
Ըստ նրա՝ պետք է լինել հակառակորդի տեղը, որպեսզի հասկանալ նրա իրական մտադրությունները, բայց կատարվածի հետևանքներով կարելի է եզրակացություններ անել:
«Մտադրությունը՝ հրամանատարների, ղեկավարների, ընդհանրապես նախատեսվող հարձակման, օպերացիայի մի քանի կարևոր որոշումների ռազմավարության ամբողջությունն է: Պատկերացրեք՝ այստեղից է սկսվում հարձակումը մեր ուղղությամբ, հիմնական ուղղությամբ կենտրոնացած է ուժերի մեծ մասը: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ է ուղղված գլխավոր հարվածը: Այնտեղ պետք է ուղղվեին հիմնական ուժերը, որոնք Կուր գետի մոտ սպասում էին ռազմական գործողությունների ծավալմանը»,-ասել է գեներալ-մայորը:
Նրա գնահատմամբ՝ մեր զինվորները պատվով, ուղղակի խիզախորեն կատարեցին իրենց առաջադրանքները:
«Ես խոնարհվում են նրանց առջև: Ես հպարտանում եմ, որ նպաստել եմ այդ բանակի ստեղծմանը»,-հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ըստ Գեներալ-մայորի՝ ապրիլին թեև ունեցանք տասնյակ զոհեր, բայց նրանք կասեցրին հակառակորդի առաջխաղացումը:
«Մեր պաշտպանական ճեղքը նրանք չգտան, պատերազմը մեր սահմանային տարածքում էր, նրանք չհասան այնտեղ, որտեղ պաշտպանական գիծն է, որն, ի դեպ, մեծ նշանակություն ունի՝ հակառակորդին հյուծելու և հակահարձակման անցնելու տեսանկյունից: Նրանք չտվեցին այդ հնարավորությունը, որպեսզի մենք նրանց հյուծենք, քայքայենք»,-ափսոսանքով արտահայտվել է ԶՈւ-ի հիմնադիր գեներալ-մայորը:
Նա պատմել է, որ մեր մի քանի սպաներ սկսել են գլուխ գովել, թե մենք ցույց կտանք դրանց, ըստ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ պետք չէ գլուխ գովել, պետք է հարգել հակառակորդին, որովհետև մենք հարձակվելու մտադրություն չունենք, այդպիսի մտադրություն ունի հակառակորդը, որը պնդում է, թե Արցախն իրենն է:
Նորատ Տեր- Գրիգորյանցը ասել է, որ նրանք պետք է ականջներին օղ անեն, որ Արցախն իրենց տարածքը չէ: Ինքը զինվորական է, ճիշտ է հիմա չի հրամայում, բայց, նրա կարծիքով, իրավունք ունի ասելու, որ պետք է բանակցել ՌԴ-ի հետ, քանի որ անհանգստանում է հայ ժողովրդի անվտանգության համար:
«Ինչո՞ւ ՌԴ-ի հետ, զեկուցեմ: Հակառակորդը պաշտպանական ճեղք էր փնտրում, կորուստներ ունեցավ, ինքն էլ խնդրեց կանգնեցնել կռիվը, նույն կերպ էլ հայր Ալիևն էր վարվում»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:
tert.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26