Ադրբեջանի նախագահը, ի լուր ամբողջ աշխարհի, հայտարարում է, որ անպայման պետք է գրավեն Հայաստանը, նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում ո՛չ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ո՛չ միջազգային տրիբունալը: Անկախ Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Նորատ Տեր-Գրիգորյանցն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:
«Ադրբեջանն ստեղծվել է 1918 թվականին, իսկ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ: Ալիևը վերցրել է ալբանացիների պատմությունը և վերագրել է իր երկրին, դե, իհարկե, դրա համար վայ պատմաբանների թիմ է աշխատում: Իսկ մտադրությունը շատ հստակ է՝ գրավել Հայաստանը և ամբողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստանն է գրավել այդ տարածքները»,-ասել է գեներալ-մայորը:
Ի դեպ, նորատ Տեր-Գրիգորյանցը մի քանի օր առաջ կարդացել է, որ իբրև թե Թուրքիայում մի ադրբեջանցի արխիվային թուղթ է գտել, թե 518 թվականին Երևանում 700 ադրբեջանցի է ապրել:
«Ախր այդ ժամանակ «ադրբեջանցի» անվանումն անգամ չկար: Նա ասում է «ադրբեջանցի»: Ադրբեջանը Իրանի հյուսիսարևմուտքն է: Սրանք Կովկասի թաթարներն են: Լենինն է նրանց այդպես անվանել: Մի խոսքով՝ այսպիսի պրոպագանդա է, իսկ աշխարհը լսում է այդ ամենը: Ով տիրում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին: Կարդալ է պետք և այդ ամենը իմանալ»,- նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նրա խոսքով՝ հիմա Ալիևն անընդհատ սպառազինվում է, թարմացնում է իր զինտեխնիկան Հայաստանի կողքով ձգվող նավթամուղներից ստացած դոլարներով, Կարսի երկաթուղին անցկացրին Հայաստանի կողքով, միություն ստեղծեցին Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա՝ Հայաստանի կողքինայՀայաստանի կո:
«Քաղաքացիական տեսանկյունից ստացվում է Հայաստանի շրջափակում: Ռազմական տեսանկյունից՝ ստացվում է հարևան երկրների զինված ուժերով Հայաստանի և Արցախի բնակչության և ԶՈւ-ի շրջափակում: Դա շատ վտանգավոր միտում է: Որոշ երկրներ պետք է մտածեն Ադրբեջանում ներդրումներ անելուց առաջ: Պատերազմական իրավիճակ է, փաստորեն, թեև վախենալու հարց չկա»,- նկատել է գեներալ-մայորը:
Նա զգուշացրել է, որ Հայաստանը երբեք չի թողնի, որ այդ երկիրն իր ծրագիրն իրականացնի: Նորատ Տեր–Գրիգորյանցի կարծիքով՝ Ադրբեջանն իր մտադրություններն իրականացնելու համար էլ ձեռնարկեց ապրիլյան պատերազմը:
«Թուրքիան իր սպաներով լցնում է ադրբեջանական բանակը՝ հարձակողական գործողությունների համար: Թուրք սպաներն այստեղ գումարտակների հրամանատարներ են, խորհրդատուներ են, դա, ի դեպ, ՆԱՏՕ-ական ծրագիր է: Չգիտեմ, թե ուր է նայում Միացյալ Նահանգները»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան նպատակ ունի զինել Ադրբեջանի բանակը 5-7 անգամ ավել, քան Հայաստանի բանակն է: Դա գիտականորեն է այդպես, այլապես նա չի կարող հարձակվել: Իսկ հարձակվող խմբավորումը պետք է թվաքանակով ավելին լինի:
«Ադրբեջանական ուժերը պետք է գրոհ ձեռնարկեին, որպեսզի հասկանային հայկական պաշտպանական կողմի թույլ և խոցելի տեղերը՝ այնտեղ ուղղելով հիմնական ուժերը: Ստացվում է՝ ոչ միայն հետախուզական գրոհ էր ապրիլյան պատերազմը, այլև պաշտպանությունը խոցելու մտադրություն»,- եզրահանգման է եկել գեներալ- մայորը:
tert.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26