Արցախի Հանրապետությունում շարունակվում է Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական 15 կուսակցություններ Հայաստանից և 6-ը՝ Արցախից:
Երեկ համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ հինգ տարի առաջ ՀՀ քաղաքական հայկական կուսակցությունների հետ սկիզբ է դրվել այնպիսի գործընթացի, որի նպատակն է ստեղծել յուրօրինակ հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել հայկական քաղաքական դաշտի զարգացումները, վերհանել առկա և գալիք մարտահրավերները, համադրել տարբեր հարցերի շուրջ մոտեցումները:
«Այսօր երրորդ անգամ, հանդիպելով հայկական կուսակցությունների շրջանակներում, համոզված կարող ենք փաստել, որ հաջողել ենք մեր առջև դրված խնդիրն իրագործելու հարցում: Ավելին, ամեն անգամ ընդլայնել ենք ֆորումի մասնակիցների թիվը, կատարելագործել ենք օրակարգը՝ դարձնելով այն ավելի ընդգրկուն»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
ԼՂ ԱԺ խոսնակը շեշտել է, որ մասնակից բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, չնայած համոզմունքների տարբերությանը, գաղափարական առանցքում ունեն հայության ազգային շահն ու հայրենիքի հզոր ու զարգացած ապագայի տեսլականը:
ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասել է, թե ուրախալի է, որ ՀՀԿ նախաձեռնությանն արձագանքել ու Արցախում հավաքվել են խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարները, ներկայացուցիչները:
«Վստահ եմ, որ այս ձևաչափը կարող է կարևոր դեր կատարել հայկական քաղաքական մշակույթի զարգացման գործում»,- նշել է Աշոտյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26