Այսօր Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վիրավոր զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:
«Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է, բայց կայուն»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն
Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հունիսի 17-ին, հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով ևս մեկ դեպք: Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Նշենք, որ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել էր վիրավորների մասին տեղեկությունը՝ նշելով, որ հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտման գործողություն կատարելու հետևանքով երեք զոհից բացի վիրավորներ չկան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ զրույցում նույնպես հերքել էր վիրավորների մասին տեղեկությունը: Ի պատասխան հարցի, թե հունիսի 16-ի սահմանային միջադեպ հետևանքով երեք զոհերից բացի վիրավորներ կան, թե ոչ, ասաց.«Տեղեկությունը տեղադրված է կայքում, այսքանը»:
Նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում հունիսի 16-ին տեղադրված հաղորդագրությունում նշվում է միայն երեք զոհի մասին։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26