Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի գաղտնազերծի MH17 չվերթն իրականացնող մալայզիական Boeing օդանավի՝ Դոնբասի երկնքում կործանման մասին տեղեկությունները, եթե դրանք հակասեն այն տեսակետին, համաձայն որի՝ ողբերգության համար մեղավոր են Ուկրաինայի իշխանությունների դեմ ելած ընդդիմադիրները:
Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինն այս մասին ասել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:
Օսկարակիր ռեժիսորը հետաքրքրվել է նախագահից, թե արդյոք նա հավատում է, որ ամերիկյան հետախուզությունը գաղտնի տեղեկություն ունի MH17-ի կործանման վերաբերյալ: Սթոունը բնական է համարել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները պետք է աչալուրջ հետևեին 2014թ. տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին:
«Վստահ եմ, որ այդպես էր: Բայց, ցավոք, մենք մեր գործընկերներից այս տեսակետն ապացուցող տեղեկություն չենք ստացել: Եվ դա միանգամայն հասկանալի է, քանի որ մեզ համար պարզ է նրանց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Նրանք, անկասկած, ուզում էին կատարվածի մեղքը բարդել Դոնբասում պայքարող ընդդիմադիրների, ինչպես նաև նրանց աջակցող Ռուսաստանի վրա: Եթե նրանց ունեցած տեղեկությունը հակասում է Ուկրաինայի հարցում իրենց ունեցած դիրքորոշմանը, ապա նրանք երբեք չեն գաղտնազերծի այն»,-ասել է Պուտինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Malaysian Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավը, որն Ամստեդամից Կուալա Լումպուր էր ուղևորվում, կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանում: Ավիաաղետը խլել է 298 մարդու կյանք:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55