Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն չունեն իրենց տարածքը հատկացնել այնտեղ թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին «Ալ-Հադաս» հեռուստաընկերությանն ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան չի կարող Թուրքիային թույլ տալ իր տարածքում ռազմական բազաներ ստեղծել: Երկրի արտգործնախարարությունում լրատվամիջոցի աղբյուրը պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիան դրա անհրաժեշտությունը չունի, քանի որ երկրի զինված ուժերը գտնվում են բարձր մակարդակի վրա: «Սաուդյան Արաբիայի բանակը լայնորեն տարածված է Պարսից ծոցի գոտում, ինչպես նաև Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմական բազայում՝ ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնելու և տարածաշրջանում անվտանգության պահպանման համար»,- նշել է նա:
Էր Ռիադը նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից և թագավոր Սալման բեն Աբդել Ալ Սաուդի հետ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Նրանց քննարկան գլխավոր թեման եղել է Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում է որդեգրում «Կատարի ճգնաժամի» հարցում, ողջունում է Քուվեյթի էմիրի միջնորդական ջանքերը և իր կողմից պատրաստ է անել հնարավորը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55