Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովն այսօր Ստեփանակերտում իր ամփոփիչ նիստում քվեարկությամբ որպես հիմք ընդունեց եզրափակիչ բանաձևի մի նախագիծ, որում մասնավորապես կարևորվում է հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործման գործընթացը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը, քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը, հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում, հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը, հայկական պետություններում տնտեսության շարունակական ազատականացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նպատակային սոցիալական արդարության քաղաքականությունը»:
Այս հաստատումներից հետո բանաձևի նախագծում ասվում է.
1. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:
2. Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են:
3. Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորման հնարավորությունը:
4. Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման անհրաժեշտությունը և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:
5.Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, մշտապես հանդես գալ հասցեական գնահատականներով` հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:
6. Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:
7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը:
8. Նպաստելու ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարունակական զարգացմանը:
9. Վերահաստատում ենք հայկական կուսակցությունների՝ Ստեփանակերտ քաղաքում ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:
10. Առաջարկում ենք Սփյուռքի ավանդական կուսակցություններին հետագայում միանալու այս համաժողովի աշխատանքներին»:
Փաստաթղթին միացել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Ազատ hայրենիք», «Ազատություն», «Ազգային միաբանություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցությունը, Արցախի Արմենական կուսակցությունը, Արցախի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, ՀՀՇ-ն, «Հանրապետությունը», Հզոր Հայրենիք կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, «Սահմանադրական Իրավունք» միությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Փաստաթղթի վերջնական տարբերակը, որում նախագծի համեմատ կան որոշ փոփոխություններ, ԶԼՄ-ների կտրամադրվի ավելի ուշ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26