ARM | RUS |

Ում թույլտվությամբ և ինչ հիմունքներով են Երևանի կենտրոնում գործում պոռնկատները. 1in.am

18.06.17 | 23:37

Խանջյան 31 հասցեից մինչև Խանջյան-Թումանյան խաչմերուկ բնակելի շենքերի տակ գտնվող դիսկո, կարաոկե ակումբներն ու բարերը տարիներ շարունակ խաթարում են տեղի բնակիչների անդորրը։ Վերջիններս ահազանգում են, որ այդ հաստատությունները վերածվել են «անառականոցների», իսկ դրանց հաճախորդների՝ միմյանց հետ վիճաբանությունները դարձել են պարբերաբար կրկնվող երևույթ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ և հարակից շենքերի բնակիչները մանրամասներ պատմեցին․

«Սաղ գիշեր էստեղ կռիվ ա լինում, ժամը 22։00-ից, 23։00-ից հետո բարձր երաժշտությունը քոքում են, ստրիպտիզներ ա լինում, քեֆեր ա լինում, երգում են, պարում, հետո հարբած, ուռած հելնում են իրար են ծեծում։ Ասենք՝ մեկ կամ երկու ակումբ չի ստեղ, ամբողջ փողոցի երկարությամբ հերթով կողք կողքի շարած են։ Փոքր թոռնիկ ունեմ, որ կեսգիշերին դրանց գոռգոռոցից արթնանում, լացում է։ Ես արդեն որոշել եմ, որ պետք է տունս վաճառեմ, թողեմ ռադ լինեմ ուրիշ թաղամաս, ինչքան կարելի է այսպես ապրել»,- դժգոհեց մի տարեց տղամարդ, որն ապրում է Խանջյան 33 հասցեում, 2-րդ հարկում, և որի բնակարանի անմիջապես տակը տեղակայված է ակումբներից մեկը։

Մեկ ուրիշ բնակիչ էլ իր հերթին հավելեց․

«Առաջ մինչև առավոտվա 7-ն էր, հիմա մի քիչ քչացրել են, մինչև ժամը 4-ը, 5-ն են ցկցկում, էդքան բողոքում ենք, բայց ինչ՝ ասած-չասած մի հաշիվ է, ձեռքով գերանին մեխ կարա՞ս խփես։ Հայաթում բիսեդկա կար, ամբողջ գիշեր գալիս էին ու էդ բիսեդկում երակները լցնում, առավոտը սաղ սպրիչները տեսնում էինք խոտերի մեջ թափած, անբարոյականությունը էլ չեմ ասում։ Մի անգամ երեկոյան տեսա՝ մի անշնորհք աղջիկ մուտքի մոտ պպզած միզում էր ու հեռախոսով էր խոսում, դիմացն էլ իրա նման լակոտ էր կանգնած։ Դրանց նմաններին, որ տանես բաց թողնես ջունգլիներ, գազաններն էլ կփախնեն»,- վրդովված ասաց տղամարդն ու պատմեց նաև մի դեպք, որը անձամբ իր հետ էր կատարվել։

«Էս վերջերս էր, գիշերը աշխատանքից տուն էի վերադառնում, դալանով պիտի արդեն բակ մտնեի, ուրեմն՝ 3 հոգի դալանի մի կողմում են կանգնած, 3 հոգի՝ մյուս, ու բարձր-բարձր հայհոյախառն իրար հետ խոսում են, ասացի՝ տղաներ ջան, մի քիչ կամաց, մեկ էլ դրանցից մեկը հարձակվել է վրես, ասում ա՝ արա, էդ դու իմ հետ ես, դու ով ես, որ ինձ ասես՝ ես ինչ անեմ, ու քիչ էր մնում արդեն խփեր։ Չոքել եմ գետնին ու խնդրում եմ, որ բաց թողնի, լավ է գոնե էն մյուս տղան մի քիչ նորմալ էր, նամուս ուներ,հանգստացրեց դրան, որ կարողանամ գնամ ես։ Աղջիկներ էլ կան, որ այնպիսի հայհոյանքներ են տալիս, որ նույնիսկ տղամարդիկ այդպիսի բառեր չեն ասի, գալիս են ստեղ, իրանց ռազբիրատներն են անում։ Ոստիկանություն էլ կանչում ես, գալիս գրում, գրանցում են ու թողնում գնում, ասում են՝ դիմեք քաղաքապետարան, բողոք ենք ուղարկել քաղաքապետարան, էնտեղից էլ ասում են, որ հենց տենց բան է լինում, ոստիկանություն զանգեք, սենց խայտառակ վիճակ ա բա լինում»։

Բնակիչները շեշտեցին, որ բազմիցս համախբվել են ու դիմում են ուղարկել թե՛ քաղաքապետարան, թե՛ ոստիկանություն, սակայն ապարդյուն, «սայլը տեղից չի շարժվում»։ Բնակիչների պնդմամբ՝ քաղաքապետարանից իրենց պատասխանել են, որ դա իրենց վերահսկողության ներքո չէ։

Բնակիչները նաև նշում են, որ իրենք դեմ չեն այդ ակումբներին, բայց դրանց գործունեությունը խիստ բացասական է անդրադառնում իրենց ու իրենց երեխաների վրա։ Ասացին նաև, որ նույնիսկ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունը այդ հաստատությունների շրջակայքից բերման է ենթարկել երիտասարդների՝ թմրանյութեր պահելու կասկածանքով։

«Խուլիգաններ են դրանք, խմած-լակած էդ ակումբներից դուրս են գալիս, էս դալանների մեջ, մուտքերի անկյուններում իրանց շայկաներով հավաքվում են, սկսում են գոռալ, հայհոյել, մարդկանց պատուհաններն էլ բաց են, սաղ տնով մեկ դա են լսում, մարդկանց հանգիստն են խանգարում։ Հենց որ այդտեղից դուրս են գալիս, նոր են այդ խնդիրները սկսվում, ներսում ինչ ուզում են, թող անեն, էտ իրանց գործն ա, մեզ հետաքրքիր չի, բայց թող դալանը չմտնեն, մեր բակ չգան, իրար չսպանեն։ Դրանցից կեսը անչափահաս լակոտներ են, իրանց նման դիշովկա աղջիկներին էլ հետները բերում են ու այստեղի համբավը էդպես գցում են, իրանց շնորհիվ այս տարածքը անառականոցի է վերածվել։ Ես երրորդ հարկում եմ ապրում, բայց գիշերվա լռության մեջ դրանց ձայնը մինչև 9-րդ հարկ էլ բարձրանում է։ Այստեղ այնպիսի ահավոր վիճակ էր անցյալ տարի, որ ոստիկանությունը նույնիսկ էստեղ պոստ էր նշանակել, մի քանի օր հերթապահում էին, ամեն ինչ խաղաղ էր, բայց հենց ոստիկանները գնացին, նորից ամեն ինչ սկսվեց, անադեկվատ խուժաններ են, ոչ խմիչքից են բան հասկանում, ոչ աղջիկներից ու իրանց կորցնում են, շաբաթական առնվազն երկու անգամ էդպիսի դեպք է լինում։ Սրանից մի 3-4 տարի առաջ էլ աղբանոցից դիակ էինք գտել, ոստիկանությունը եկավ բոլոր բնակիչներով վկայություն ենք տվել, ճիշտ է, դրանից հետո էլ էդպիսի բան չի եղել, բայց էսպես շարունակվել էլ չի կարող՝ կամ պետք է դրանք դադարեցնեն իրենց գործունեությունը, կամ խիստ հսկողություն սահմանվի դրանց վրա»,- բողոքեց հարակից Տպագիրչների հասցեում բնակվող տղամարդը։

Նույն հասցեի հարևաններից մի կին էլ ասաց․

«Այդ վայրերից օգտվողները հսկողությունից դուրս են, որովհետև մտնում են, խմիչք են օգտագործում, երեխաների այգին են մտնում, այնպիսի այլանդակ բաներ են անում ու հայհոյանքներ են միմյանց տալիս, դանակ են քաշում իրար վրա։ Ամբողջ գիշեր աղմուկ-աղաղակ է, ու այդ ամբողջը մեր երեխաներն են լսում, դրանց բարձր երաժշտությունից մարդկանց գլուխը պայթում է, լռության մեջ հանկարծակի մեկ էլ սկսվում է, ստիպված ես իմ պատուհանները փակ եմ պահում, որ չլսեմ։ Ես չգիտեմ էս ամբողջը վերջ ունի, թե չէ, սոսկալի վիճակ է։ Ընդհանրապես անթույլատրելի է, որ նման օբյեկտները լինեն անմիջապես բնակելի շենքերի տակ, եվրոպական ոչ մի քաղաքակիրթ երկրում այսպիսի միջավայր դուք չեք տեսնի։ Մեղք էն այստեղի ժողովուրդը, առանց այդ էլ ժողովուրդ չի մնացել, մեր հարևաններից մի քանիսը տունը ծախեցին, գնացին, ի՞նչ է, ուզում են մյուսներն էլ գնան, ինչքան կարելի է այսպես։ Մենք հարևաններով հավաքվել ենք ու բազմաթիվ նամակներ ենք գրել քաղաքապետարան, բայց յա ասած, յա չասած»։

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ նորընտիր ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Ստեղված իրավիճակի ու բնակիչների դժգոհությունների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից, թե իրենք որպես ավագանու անդամներ ինչ քայլերի են պատրաստվում դիմել խնդրի առնչությամբ։ Խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․

«Ես առաջարկում եմ, որպեսզի կոնկրետ բնակիչները դիմեն մեզ, որ իմանանք կոնկրետ որ հասցեի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Դրա համար պետք է հստակ ցանկը լինի, թե այդ տարածքում քանի հատ էդպիսի հաստատություն կա, որն է խնդիրներ առաջացնում, որ կոնկրետ հիմք ունենանք։ Եթե հենց բնակիչները մեզ դիմեն, ապա, բնականաբար, կուսումնասիրենք և կզբաղվենք այդ հարցով, բայց այսպես ուղղակի վեր կենալ և ասել, որ խնդիր կա, դա իրավաբանորեն ճիշտ չի լինի, և արդյունքի էլ չենք հասնի»։

Իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը մասնավորապես ասաց, որ ինքը հեռախոսով հարցազրույցներ չի տալիս, ու առանց տեսանկարահանման որևէ հարցի հետ կապված թե՛ իր, և թե՛ իրենց ավագանու դիրքորոշումը չի հայտնում, իսկ իրենց մյուս անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց։


Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26