tert.am.- Գերմանիայի Բունդեսթագում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝ այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։
Տարբեր պաշտոնյաներ «մեսիջներ» էին հղել Գերմանիային՝ ուղղակիորեն և անուղղակիորեն սպառնալով երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ։
Կառավարության խոսնակ Իբրահիմ Քալընն անցյալ շաբաթ հայտարարել էր. «Մենք այդ տեքստը չենք տեսել։ Ի՞նչ արտահայտություններ են տեղ գտնելու։ Ցեղասպանության պնդումը լուրջ պնդում է։ Դրա մասին առանց պատմական և իրավական փաստերի խոսելը միայն քաղաքականության շահարկում է»։
Բանաձևի հնարավոր ընդունմանն անդրադարձել էր նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն։ Նա հայտարարել էր, որ պատմական դեպքերի վերաբերյալ խորհրդարանները լիազորված չեն վճիռներ կայացնելու։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քվեարկությունն «անհեթեթ» էր համարել։ Նա դարձյալ առաջ էր քաշել թուրքական պաշտոնական թեզը՝ հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ։ «Դա պատմաբանները պիտի անեն, դա քաղաքական գործիք դարձնելը, ներքաղաքական հաշիվների համար օգտագործելը սխալ կլինի։ Այդ պատճառով էլ Գերմանիայի հետ մեր հարաբերություններն, անկասկած, կվնասվեն։ Մենք դա չենք ցանկանում»,-ասել էր Յըլդըրըմը։
Իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչից հետո հայտարարությամբ էր հանդես եկել ու սպառնացել. «Մենք հավատում ենք, որ ցեղասպանության նման խնդիր չունենք։ Մենք հանգիստ ենք։ Գերմանիայում 3 մլն թուրք է բնակվում, հարաբերությունները շատ բարձր մակարդակի են։ Եթե Գերմանիան նման խաղի մեջ մտնի, երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական, ռազմավարական հարաբերությունները, բոլորը կվնասվեն։ Մենք երկուսս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք։ Կարծում եմ, որ դրանք բոլորը կմտածեն ու հաշվի կառնեն»։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես Bild-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանը Բունդեսթագում։
Նա հայտարարել էր, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները։
«Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր և գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունն Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչինչ չարվեց»,-ասել էր նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են Էրդողանի սուր արձագանքից, Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնն աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:
Բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին խոսել էին նաև հեղինակավոր բազմաթիվ լրատվամիջոցներ։
France-presse-ը, օրինակ, գրել էր. «Քվեարկությունը նաև շատ անհարմար ժամանակ է տեղի ունենում, երբ Գերմանիան և, ընդհանուր առմամբ, Եվրամիությունն ունեն Անկարայի կարիքը՝ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու հարցում՝ չնայած մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների հետ կապված հարցի պատճառով երկու կողմերից աճող լարվածություններին»:
Իսկ Reuters-ն իր հերթին նշել էր, որ գերմանացի օրենսդիրները կարող են առաջացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթը և վտանգել փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա գործարքը՝ պաշտպանելով բանաձևը, որը «ցեղասպանություն» է բնութագրում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55