Հունիսի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Նոր Հաճնում հաղթել է գործող քաղաքապետը, իսկ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գյուղապետ է ընտրվել 14 ձայնով:
Նոր Հաճնի գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ Մաթևոսյանը հաղթել է՝ ստանալով 3073 քվե: Նրա մրցակից, Նոր Հաճնի նախկին քաղաքապետ, «Ուզբո» մականունով Արմեն Քեշիշյանն ստացել է 1319 քվե:
Նշենք, որ մամուլն անդրադարձել էր Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը: Վերջինիս թեպետ առաջադրվել է Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա 3 տարի է պատիժը կրել:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին հանրապետության մի շարք համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ. Կոտայքի մարզի Նոր Հաճնում՝ քաղաքապետի, Կոտայքի մարզի Պռոշյան, Արմավիրի մարզի Տարոնիկ, Արագածոտնի մարզի Մեծաձորում, Արարատի մարզի Սուրենավանում, Շիրակի մարզի Հովիտ, Բայանդուր, Կարմրաքար, Արագածոտնի՝ Սաղմոսավան համայնքներում՝ գյուղապետի, իսկ Գեղարքունիքի Ազատ համայնքում ավագանու անդամի ընտրություններ:
Արագածոտնի Սաղմոսավանում առաջադրված երեք թեկնածուներից Գևորգ Ավագյանն ստացել է 69 ձայն, Պատվական Թադևոսյանը՝ 12, իսկ դաշնակցական թեկնածու Գյուտ Ղազարյանը՝ 44 ձայն։
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հաղթել է գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը՝ ստանալով 1792 քվե, իսկ առաջադրված կին թեկնածու Արմենուհի Մելիքյանը՝ 218 ձայն:
Շիրակի Կարմրաքար գյուղում գրանցված միակ թեկնածուն՝ Արթուր Մաթևոսյանը գյուղապետ է ընտրվել 14 քվեով: Մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:
Արարատի մարզի Սուրենավան համայնքում հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Կարո Կարապետյանը՝ ստանալով 796 քվե, իսկ նրա հիմնական մրցակից, Վազգեն Ղազարյանը, ով հարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ստացել է 469 քվե: Եվս 33 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Շիրակի Հովիտ համայնքում հաղթել է գործող գյուղապետ Ավետիք Սերոպյանը՝ 151 քվեով, իսկ նրա հիմնական մրցակից Արարատ Սահակյանն ստացել է 114 քվե:
Նույն մարզի Բայանդուր համայնքում միակ թեկնածուն, գործող գյուղապետ Դավիթ Դավթյանը ստացել է 214 քվե:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26