Ֆրանսիայում ամփոփվել են հունիսի 18-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, համաձայն որոնց՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը ստացել է խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մակրոնի կենտրոնամետ շարժումն ու դաշնակից «Դեմոկրատական շարժում»-ը (MoDem) ստացել են 350 տեղ:
Աղբյուրը նկատում է, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Մակրոնին իր կառավարումը հնարավորինս անխոչընդոտ անցկացնել:
Հավելենք, որ հանրապետականները ստացել են 113, սոցիալիստները՝ 29, «Դեմոկրատների և անկախների միություն»-ը՝ 18, «Չնվաճված Ֆրանսիա»-ն՝ 17, կոմունիստները՝ 10, «Ազգային ճակատ»-ը՝ 8 մանդատ:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել ակտիվ մասնակցել երկրորդ փուլին և ձայն տալ Հայ դատի բարեկամներին։ Հանձնախումբը դիմել էր բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցել առաջին փուլի քվեարկությանը, ինչպես նաև նրանց, ովքեր այլ նախընտրություններ են ունեցել՝ կոչ անելով համախմբել, որպեսզի «Հայ դատն ունենա առավելագույն թվով բարեկամներ Ազգային ժողովում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 11-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ազգային ժողովում 577 տեղի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 7.882 թեկնածու: 4 հայ թեկնածու հավաքել էր անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55