ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երեխաների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին այս տարի մասնակցում է 7 երկրից 163 երեխա: Ծրագրի հանդիսավոր փուլի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ ծրագիրն այս տարի եւս բավական բազմամարդ է:
«Մեր ընտանիքներին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնել, որ բացել են իրենց դռները եւ ընդունել երեխաներին: «Արի տան» ճամբարում մենք անելու ենք ամեն հնարավորը, որ տարբեր երկրներից եկած այս երեխաներն ընկերանան եւ բարեկամանան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք անընդհատ սիրեն Հայաստանը եւ հայրենիքի հետ կապը լինի անմոռաց ու ընդմիշտ»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարի խոսքով` ծրագրին երկրորդ անգամ մասնակցել ցանկացող երեխաների թիվը բավական մեծ է, սակայն նախարարությունն ի վիճակի չէ այդ երեխաներին երկրորդ անգամ ընդունելու: «Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ հաջորդ տարին իրենք ինքնուրույն գան եւ իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հայաստանում»,-ասաց նա:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ծրագրին մինչ օրս 7000 մարդ է մասնակցել: «Մենք արդեն ունենք ամուսնություններ, հարյուրավոր երեխաներ, որ գալիս եւ սովորում են մեր համալսարաններում, երեխաներ, որոնք աշխատանքի են անցել այստեղ, եւ ունենք երեխաներ, որոնց հանդիպման վայրը միշտ մնում է հայրենիքը»,-հավելեց սփյուռքի նախարարը:
Ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ա. Մեսրոպ Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից:
«Արի տուն» ծրագիրն իրականցվում է 2009 թվականից: Յուրաքանչյուր տարի այն իրականացվում է 8 փուլով, այս տարի այն կշարունակվի հունիսի 18-ից մինչեւ օգոստոսի 26-ը: Սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր, հանդիպում պետական, հասարակակական եւ մշակութային գործիչների հետ:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26