Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիին Իրանի արտգործնախարարի օգնականի միջոցով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաթարական QNA լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարարի արաբական և աֆրիկյան երկրների հարցերով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի հանդիպումը Քաթարի արտգործնախարար Մուհամեդ ալ Թանիի հետ տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Գործակալությունը չի հայտնել Իրանի նախագահի նամակի բովանդակությունը:
Անսարին դարձել է Իրանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Դոհա է այցելել արաբական երկրների և Քաթարի միջև երկու շաբաթ առաջ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:
Քաթարը հերքել է բոլոր մեղադրանքները և պատասխանել է, որ պատասխան քայլեր չի կիրառելու:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44