Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 19-ին պաշտոնապես բացել է Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը: Հանրապետության ղեկավարն արարողության բացմանը ժամանել է Airbus A400M ռազմափոխադրական ինքնաթիռով:
Նախագահի հետ միասին Լե-Բուրժե են ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարը եւ տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնը: Նախագահի եւ նախարարների հետ հանդիպմանը հաջորդել է ավիաշքերթը՝ Patrouille de France օդաչուների խմբի մասնակցությամբ:
Լե Բուրժեի միջազգային օդատիեզերական սալոնը ճյուղային խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է աշխարհում եւ այս տարի անցկացվում է 52-րդ անգամ: Ընդհանուր առմամբ օդատիեզերական սալոնին այս տարի կմասնակցեն 47 երկրներից ժամանած ավելի քան 2 հազար 370 ցուցադրողներ, որոնք ներկայացված կլինեն 27 ազգային տաղավարներում:
Ավիասալոնի թռիչքային ծրագրին կմասնակցի 33 ինքնաթիռ: Ստատիկ ցուցադրանքում ներկայացված են 117 թռչող սարքեր, այդ թվում՝ 99 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ եւ երկու անօդաչու (անօդաչու սարքերը նաեւ կցուցադրվեն առանձին ընկերությունների ստենդներում):
Սալոնի ընդհանուր մակերեսը 324 հազար քառակուսի մետր է, որը համապատասխանում է 46 ֆուտբոլային դաշտի մակերեսին: Կազմակերպիչների գնահատումներով՝ գործարար շփումների օրերին ցուցահանդես կայցելի 150 հազար մարդ, բաց օրերին՝ եւս 200 հազար: Սալոնն աշխատանքը կավարտի հունիսի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55