Մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքների զարգացման անհամաչափությունների նվազեցման նպատակով հանրապետությունում ձևավորվել և սկիզբ է առել մարզային և համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որը կրելու է շարունակական բնույթ: Այդ մասին նշված է կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով: Ծրագրում նշված է, որ հանրապետության աղբահանության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղղությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվել են օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործողությունների ծրագիր, որոնց ընդունման և հետևողական կիրառման արդյունքում ՀՀ տարածքում առաջիկայում պետք է ունենանք աղբահանության այսօրվա վիճակից տրամագծորեն տարբերվող իրականություն:
Առաջիկա 5 տարիների ընթացքում տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել և իրականացնել մարզային ռազմավարությունները և գործառնական ծրագիրը, նախաձեռնել մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համատեքստում պետական և այլ աղբյուրներից ֆինանսավորման հաշվին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրեր, գնահատել հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականությունների ազդեցությունը և արդյունավետությունը:
Մասնավորապես, նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունները և առաջին գործառնական ծրագիրը՝ կարևորելով պետություն-համայնք-մասնավոր հատված գործընկերության մեխանիզմները, մինչև 2017-ի ավարտը մարզային գործառնական ծրագրերի իրականացման նպատակով ներդնել մարզային զարգացման հիմնադրամների համակարգ (ՄԶՀ), հիմնադրամները ձևավորել ՀՀ պետական բյուջեի, դրամաշնորհների, այլ աղբյուրների հաշվին, որոնց միջոցով կֆինանսավորվի մարզերի գործառնական ծրագրերի մի մասը: Մինչև այս տարեվերջ մարզերում տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվելու են տարբեր ծրագրեր: Մինչև 2017-ի ավարտը կմշակվի նաև տարածքային կառավարման հայեցակարգը՝ ամրագրելով բովանդակային փոփոխություններ՝ վերաիմաստավորելով տարածքային կառավարման մարմինների առաքելությունը:
2018-2022 թվականների ընթացքում կառավարությունը շարունակելու է սահմանամերձ համայնքներում իրականացվող սոցիալական ու տնտեսական աջակցության ծրագրերը: Գործադիրը մասամբ սուբսիդավորում է սահմանամերձ համայնքների բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը, ամբողջովին փոխհատուցում հողի և գույքի հարկերը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26