Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
«Քրեական գործի նախաքննություն ավարտվել է, այժմ գործն ուղարկվել է կողմերին, որպեսզի ծանոթանանք»,-ասաց Քալաշյանը:
Հարցին,թե նախաքննության փուլում արված գործողությունները, որպես պաշտպանի, բավարարո՞ւմ են իրեն, Ավետիս Քալաշյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենա նյութերին ծանոթանալուց հետո.«Գործը կուղարկվի, կծանոթանամ և այնուհետև կիմանամ՝ բավարա՞ր են արդյոք կատարված գործողությունները, թե ոչ»:
Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրենց առաջադրված մեղադրանքը նրանք չեն ընդունել: Կալանավորված երրորդ անձի ինքնությունը ԱԱԾ-ն չի բացահայտում: ՀՀ մեկ քաղաքացու էլ ձերբակալել էին Վրաստանում, ում սակայն դեռևս Հայաստանին չեն հանձնել:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44