Որոշ մարդկանց թվում է, որ հայաստանյան քաղաքացիական դաշտում գործողություն ծավալող ուժերը պետք է, անպայման ուղղորդվեն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանը՝ խոսելով, մասնավորապես վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հայտարարության մասին, ով արձագանքել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ իրականացրած իրենց ակցիային:
Ծովինար Կարապետյանն ասաց, թե տարօրինակ է, որ Ռ. Մեհրաբյանը «լուրջ քաղաքագիտական գնահատականներ տալու փոխարեն, զբաղված է խոհանոցային մակարդակի վերլուծություններով»:
«Ցավում եմ, որ որոշ մարդկանց թվում է, որ հայաստանյան քաղաքացիական դաշտում գործողություն ծավալող ուժերը պետք է անպայման ուղղորդվեն: Նման մտածողության տեր մարդկանց մեր պատասխանը հետևյալն է՝ մեզ ձեր արշինով մի չափեք»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ ՀԿ-ն պատվեր է իրականացրել՝ ԱՄՆ դեսպանատան առաջ ակցիա անցկացնելով, ապա Կարապետյանը նշեց. «Այո, մենք պատվեր ենք կատարում, իսկ միակ պատվիրատուն Հայաստանի Հանրապետության շահն է»:
Հիշեցնենք, որ ակցիայի ակտիվիստները պնդում էին, որ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն և վտանգ են ներկայացնում «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության» համար, քանի որ կարող են կենսաբանական զենք ստեղծել, կարող են օգտագործվել նաև կենսաբանական պատերազմներ վարելու համար:
Ռուբեն Մեհրաբյանն այս առնչությամբ Tert.am-ին ասել էր, որ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնում են հենց այդ երիտասարդներն ու նրանց ԱՄՆ դեսպանատան առաջ ուղարկողները: «Այդ երիտասարդները մոլորված են, իսկ իրենց ուղարկողները ստահակներ են, ովքեր ուզում են ստվերել հայ-ամերիկյան հարաբերությունները: Ազգային անվտանգության սպառնալիքը հենց իրենք են»,- նշեր էր վերլուծաբանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26