Իրավապաշտպաններն անհանգստացած են ամուսնու կողմից բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի երեխաների համար, որոնք այս պահին գտնվում են հոր՝ Արա Խաչատրյանի խնամքի տակ:
Այսօր «Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի դատական գործերի ընթացքը. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկմանն ահազանգեցին իրավապաշտպանները: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատեց, որ երեխաները հոր կողմից մոր դեմ որպես գործիք են օգտագործվել:
«Երեխաների հարցը քննարկվում է նաև Երևանի քաղաքապետարանում, ԿԳՆ-ում , որովհետև երեխաներն այս պահին նաև դպրոց նորմալ չեն հաճախում: Նրանցից մեկը 500 ժամ բացակա ունի, որի հետևանքով նա կարող է նաև նույն դասարանում մնալ: Երբ այս իրավիճակն ենք դիտարկում, բավականին լուրջ բացեր ենք նկատում նաև տարբեր կառույցների գործունեության մեջ, մասնավորապես՝ խնամակալության հանձնաժողովի, որը նման խոցելի պարագայում էլ չի մտել ընտանիք՝ պարզելու, թե ինչ հանգամանքների հետևանքով են երեխաները զրկվում կրթության իրավունքից: Իրավապաշտպանության մեջ այսպես է, որ երեխան, ցանկացած ծնողի մոտ գտնվելով, եթե մյուս ծնողի դեմ է տրամադրվում, պետք է հոգեբաններն աշխատեն նրա հետ»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:
Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին դատարանում Նաիրա Սմբատյանի մասով 2 բնույթի գործ է քննվում՝ երեխաների խնամակալության և ամուսնու կողմից բռնության ենթարկվելու գործերը: Ոսկանյանը ևս շեշտեց, որ Նաիրա Սմբատյանի գործը մյուս նմանատիպ գործերից տարբերվում է նրանով, որ բռնության ենթարկողը վնասում է ոչ միայն կնոջը, այլև իր նպատակներին հասնելու համար օգտագործում է իր անչափահաս երեխաներին:
«Գործը հարուցված է 2017 թվականի հունվարի 4-ի դեպքով, սակայն Նաիրա Սմբատյանի հավաստմամբ ՝ այդ բռնությունները միշտ են եղել: Սակայն ընտանիքի ներսում եղել է նաև ծաղր ու ծանակ Նաիրա Սմբատյանի նկատմամբ, այդ թվում նաև 15 ու 14 տարեկան աղջիկների կողմից, տարբեր ձևերով նվաստացրել են: Ի վերջո հունվարի 4-ին Արա Խաչատրյանը ոտքերով ու ձեռքերով ծեծի է ենթարկել Նաիրա Սմբատյանին, երբ Նաիրա Սմբատյանը ցանկացել է փոքր երեխային վերցնել ու դուրս գալ, արդեն 2 աղջիկները և Արա Խաչատրյանը թույլ չեն տվել: Արա Խաչատրյանը հստակ գիտակցել է, որ այս իրավիճակում իր վահանը երեխաներն են, որ ինքը կարող է ցանկացած իրավիճակից դուրս գալ: Այդ օրը փոքր երեխային Նաիրա Սմբատյանին չեն տվել, և նա ծեծված իրավիճակում տանից փախել է»,- ներկայացրեց փաստաբանը:
Ստեփան Ոսկանյանը մատնացույց արեց, որ բռնության դեպքի մասով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, մարմնական վնասվածքներն արձանագրվել են նաև դատաբժշկի կողմից: Նրա խոսքով՝ ցուցմունքներ են տվել նաև ականատեսները, սակայն վարույթն իրականցող մարմինը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Բացի սա, Արա Խաչատրյանը գնացել է նաև Նաիրա Սմբատյանի ծնողների տուն, սոսնձել դուռը, ներկերով ու թունավոր նյութերով ներկել դուռը, բանալու անցի մեջ հատուկ նյութ լցրել, ինչի հետևանքով մարդիկ չէին կարողանում ինքնուրույն բացել դուռը: Այսօր Խաչատրյանը պայքարում է իր մյուս երեխայի խնամակալության իրավունքի համար, սակայն թունավոր նյութեր օգտագործելիս հաշվի չի առել, որ այդ բնակարանում է նաև իր երեխան ու կարող է նաև նրան վնասել»,- շարունակեց Ոսկանյանը:
Նաիրա Սմբատյանի մյուս փաստաբան Նոնա Գալստյանն էլ իր խոսքում հիմնական շեշտադրում արեց անչափահաս երեխաների խնամի հետ կապված խնդիրների վրա: Նա պնդեց՝ ՀՀ-ում չկա որևէ պատկան մարմին, որը նմանատիպ իրավիճակներում, երբ առկա են սպառնալիքներ երեխաների շահերին՝ ֆիզիկական, հոգեկան զարգացման առումով, կարող է միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
«Նաիրան դիմել է խնամակալության մարմինների, ՄԻՊ, քաղաքապետարան, ոստիկանություն՝ ահազանգելով այն մասին, որ երեխաները գտնվում են հոր կողմից հոգեբանական ճնշումների ներքո, դուրս են մնում կրթությունից: Սակայն խնդրին լուծում չի տրվել: Մի կողմից ոստիկանությունը պատճառաբանում է, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում երեխաների հետ տեսակցություն կազմակերպելը, բայց մյուս կողմից, երբ Արա Խաչատրյանն է դիմում, չգիտես ինչու ձեռնամուխ են լինում այդ խնդրանքի իրականացմանը»,- ընդգծեց Գալստյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26