Եվրամիությունը մտահոգված է տարածաշրջանում տիրող իրադրությամբ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտու իրավիճակին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գործ են անում այս բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ են մարտահրավերները: Մենք՝ որպես Եվրամիություն, մեր աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը: Մի քանի օրվա ընթացքում՝ հուլիսի սկզբին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը լինելու է Հայաստանում: Նրա այցելությունն այստեղ ապացույցն է նրա, որ ԵՄ-ն մեծապես կարեւորում է եւ մտահոգ է նրանով, ինչ տեղի է ունենում այստեղ: Մեր հիմնական դերը միջնորդների ջանքերին աջակցելն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին, այդ թվում հակամարտությանը հաջորդող վերականգնման շրջանում»,-ընդգծեց ԵՄ ղեկավարը:
Նա իր զորակցությունը հայտնեց օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից դրսեւորված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին՝ շեշտելով, որ խաղաղության հաստատումը պետք է լինի տարածաշրջանի առաջնահերթություններից մեկը:
«Տխուր է, իհարկե, քանի որ խոսք է գնում մարդկային կորուստների մասին. նրանք երիտասարդներ են, ում ամբողջ կյանքը դեռ առջևում էր: Ռեժիմի խախտման դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել. եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության ու չկորցնենք մեր հույսը»,-եզրափակեց Պյոտր Սվիտալսկին:
1in.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26