Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները: «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մետրոպոլիտենի կառուցման 4 տարբերակ առաջարկեց: «Հալաբյան-Աբելյան խաչմերուկում արդեն իսկ պատրաստ 2,5 կմ երկարությամբ ընթացքային թունել ունենք, լուծված են բոլոր կոմունիկացիաների հարցերը»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` կայարանի կառուցման համար 150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: «Մեր նախագծով նախատեսում ենք 320 մետր թունելներ կառուցել և 109 մետր կայարանային հատված, որին կհաջորդեն եւս 100 մետր ստորգետնյա էլեկտրակայանն ու սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգը»,-ասաց նա՝ հավելելով, որ չարժե մետրոպոլիտենի նոր ուղղություն ընտրել, քանի որ դա հսկայական գումարների հետ է կապված:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման համար դեռ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել խորհրդային տարիներից ի վեր: «Մենք մեր քննարկման արդյունքում նախագծային տարբերակը կառավարությանն ենք ուզում ներկայացնել և փորձել հետամուտ լինել, որ եկող տարվա բյուջեում միջոցներ հատկացվեն դրա իրականացման ուղղությամբ»,-ասաց նա:
Աջափնյակի «Արագած» կինոթատրոնի մոտակայքում Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 1988 թվականին սկսվել էր Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը: Ըստ նախագծի` գնացքը Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից Հրազդանի կիրճով պետք է հասներ մինչև Աջափնյակում կառուցվող երկու կայարանները, որոնք պետք է շահագործման հանձնվեին մինչև 1990 թվականը: Սակայն, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը դադարեցվեց:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44