Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մայիսին 6,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մայիսին ցուցանիշը 4,6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11 տոկոսով` կազմելով 524 մլրդ 689,4 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 3,5 տոկոսով` կազմելով 176 մլրդ 630,5 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մայիսին ավելացել է 0,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.5 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.8 տոկոսով և կազմել 894 մլրդ 484,6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 625 միլիարդ 53,5 միլիոն դրամ, 14,4 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մայիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,9 տոկոսով (186 հազար 730 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար 578 դրամ` նվազելով 0.4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 224 հազար 203 դրամ` աճելով 2,4 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 23,1 տոկոսով (2 մլրդ 286,2 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 20,9 տոկոսով (803,9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 24,4 տոկոսով (1 մլրդ 482,3 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիսին եղել է 485.18:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
09:23
09:03
22:40
22:17
20:20
19:56
19:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44