Հանրային օրակարգում արդեն տևական ժամանակ է, ինչ մենաշնորհների դեմ պայքարի թեման է: Հանրության մոտ, ինչպես և տրամաբանական էր, նկատվում էր, թե՛ անվստահություն, և թե՛ հակասական կարծիքներ:
Խնդիրը շատ պարզ է, ինչպես և ծառայողական մեքենաների կրճատման մասին հրապարակային հայտարարությունից առաջ, երբ հասարակությունը չէր ցանկանում, որ պետական կոչերը սահմանափակվեին միայն հայտարարություններով և ավելի կոնկրետ քայլեր էին ակնկալում, այնպես էլ մենաշնորհների դեմ պայքարի դեպքում է:
Այսօր նույն իրավիճակում ենք հայտնվել, երբ մինչ այս խոսակցությունները գնում են դեպի կոնկրետ քայլերի: Մասնավորապես գործադիրի ղեկավարը նիստի ժամանակ հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն:
Վարչապետը նիստի ժամանակ ասել է. «Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»:
Այս թեմայի առնչությամբ մի քանի հանձնարարականններ է տրվել նաև մյուս գերատեսչություններին: : Սա թեև չի նշանակում, որ խնդիրը արմատախիլ է արվելու մեկ ամսվա կտրվածքով, սակայն հանձնարարականներ տալը խոսում է խնդրի՝ ավելի լուրջ մակարդակում դիտարկելու ու հարցի վերաբերյալ հստակ քայլերին գնալու մասին:
Մեկ ամիսն այդքան էլ երկար ժամանակ չէ, կարելի է սպասել, հասկանալու համար, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34