Ամերիկյան մի քանի թատրոններում քննադատությամբ և սպառնալիքներով հաղորդագրություններ են ստացվել Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ներկայացման պատճառով, որում գլխավոր հերոսը նման է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ներկայացման գլխավոր հերոսը եղել է բաց գույնի մազերով, գործարարի կոստյումով՝ դարձածալին ԱՄՆ դրոշով նշան, Կեսարի կինը՝ Կալպուրնիան, խոսել է սլավոնական շեշտադրությամբ և դիզայներական հագուստ է կրել (Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ծնունդով Սլովենիայից է):
Ներկայացումը բեմադրվում է Նյու Յորքի Public Theater թատրոնում և արդեն մի շարք սկանդալների պատճառ է դարձել, սակայն սպառնալիքներ են ստացվել այլ թատերախմբերի հասցեին ևս, որոնց անվանումներում կա «Շեքսպիր» բառը:
Shakespeare Dallas կազմակերպությունը, որը Շեքսպիրի պիեսներն է բեմադրում այգիներում, հայտնել է, որ ստացել է մոտ 90 էլեկտրոնային նամակ պիեսից գանգատներով, իսկ մասաչուսեթսյան Shakespeare and Company ընկերությունը մոտ 40 այդպիսի հաղորդագրություն է ստացել:
«Մեր նախագահի սպանությունը պատկերող ձեր պիեսը ոչ այլ ինչ է, քան մաքուր ատելություն: Դուք չար և խղճուկ մարդիկ եք: Ես ձեզ մաղթում եմ վատագույնը կյանքում, և որ դուք հիվանդանաք և մահանաք»,- ասվում է Shakespeare and Company-ի հասցեին ստացված հաղորդագրություններից մեկում:
«Հուսով եմ՝ բոլորը, ովքեր բեմադրել են Թրամփի մասին պիեսը, առաջինը կլինեք, ովքեր կմահանան, երբ ՁԵԶ ՄՈՏ ԴԱԻՇ-ը գա… սրիկաներ»,- ասվում է մեկ ուրիշում: Որոշ հաղորդագրություններում իրական սպառնալիքներ կան:
Shakespeare Dallas-ի գեղարվեստական ղեկավար Ռաֆայել Փերին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ցնցված է իրավիճակից:
«Պետք չէ անմիջապես ոտքի ելնել բոլորի դեմ, ովքեր թատրոնում կամ արվեստում են աշխատում: Սա անհավանական է: Սա ցնցում է: Մարդիկ պետք է ուսումնասիրեն հարցը՝ նախքան քննադատելը»,- ասել է նա:
Հունիսի 12-ին Delta Airlines ավիաընկերությունը և Ամերիկայի բանկը հայտարարել են Public Theater ոչ կոմերցիոն կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին «Հուլիոս Կեսար» ներկայացման գլխավոր հերոսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նման լինելու պատճառով:
Public Theater-ի ներկայացումը, որի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում մայիսի 23-ին, Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության ժամանակակից մեկնաբանությունն է:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44