Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱՄՆ խաղաղության կորպուսի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից։
Այն ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն
Քարամյանը և ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրերի և դասընթացների տնօրեն Ջինա Գրոթլուշնը:
«Հուշագրի ստորագրումն առկա հարաբերությունների վավերացում է և նպատակ ունի կյանքի կոչել այն համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից առաջ քաշված խնդիրների լուծմանը, որոնք հետաքրքիր են նաև մեզ համար»,- նշել է Արսեն Քարամյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսը լուրջ առաքելություն է իրականացնում, ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ որպես երիտասարդության հետ աշխատող պետական լիազոր մարմին, հետաքրքրված է նրանց հայաստանյան գործունեությամբ և փոխլրացման ծրագրերով:
Ջինա Գրոթլուշնը նույնպես կարևորել է հուշագրի ստորագրումը, որը համահունչ է նախարարության քաղաքականությանը. «Մեզ համար կարևոր է հուշագիր ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, քանի որ դրանով մեր գործունեությունը համաձայնեցվում է նախարարության քաղաքականությանը: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք Հայաստանի երիտասարդների շրջանում, համահունչ լինեն նախարարության խնդիրներին և նպատակներին»:
Հավելենք, որ ԱՄՆ խաղաղության կորպուսի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև արդեն համագործակցության 4-րդ հուշագիրն է ստորագրվում:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44