ARM | RUS |

Այս ճանապարհով մենք կհասնենք մեր երազանքի Հայաստանին. Վարչապետ

21.06.17 | 13:16

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: Ստորև ներկայացվում է ելույթն ամբողջությամբ:

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
հարգելի՛ պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար:

Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները:

Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք:

Ունենք նաև ապագայի հստակ տեսլական՝ գիտենք ինչն է պետք փոխել և ինչպես, և սկսել ենք դա իրագործել:

Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում մեր լուծումները և ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. մեր սահմանների մոտ 83 տոկոս փակ է, և միայն 17 տոկոսն է բաց:

Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ: Կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձություններից:

Մեր իրականությունը դեռ երկար լինելու է այսպիսին:

Ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք:

Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ միայն հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը:

Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր:

Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում: Նրանք սակայն, կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածությամբ, օր ու գիշեր աշխատելով, զրկանքներ կրելով, բռնած գործի նկատմամբ հավատով հասնել զարգացման բարձր մակարդակի:

Ուզում եմ ռեալիստ լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն և բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը և արդյունավետությունը և անմնացորդ նվիրվենք մեր գործին:

Ակնհայտ է, որ մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանը կլինի ստեղծագործելու և արարելու հենարան միայն այն դեպքում, երբ Հայաստանում առկա լինի արդյունավետ մրցակցային միջավայր։

Ավելի քան 7 միլիոն հայեր ապրում են Հայաստանից դուրս և սփռված են ամբողջ աշխարհում: Մեր նպատակն է կյանքի կոչել սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը:

Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք միմյանց նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նկատմամբ:

Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները, կառավարիչները, գիտության և մշակութային գործիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք պետք է փորձենք օգտագործել մեր մշակույթը՝ աշխարհին ներկայանալու և աշխարհը մեզ համար բացահայտելու գործում:

Մշակույթը հզոր զենք է, երբեմն ավելի ուժեղ, քան բուն զենքը: Այն կարող է մարդկանց միավորել և ճանաչելի դարձնել միմյանց: Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որ դարերի միջով բերել ենք մեզ հետ: Մենք անկեղծորեն կարծում ենք, որ ամբողջ աշխարհը դրա մասին գիտի և անկեղծորեն զարմանում ենք, երբ հայտնաբերում ենք, որ դա այդպես չէ: Սակայն մենք մեզ պետք է հարց տանք, իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնենք մեր մշակույթը, ինչքանո՞վ ենք մենք ինքներս ծանոթ մեր սեփական մշակույթին: Մեծ աշխատանք ունենք այստեղ կատարելու: Միաժամանակ պետք է բաց լինենք աշխարհի այլ մշակույթներն ընդունելու, ճանաչելու, հասկանալու, լավը քաղելու և կրթվելու համար:

Հարգելի գործընկերներ,
Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից և կարծրատիպերից հրաժարվելը: Պետք է բարձրացնենք հանդուրժողականությունը, դադարենք ուղղակի քննադատողի և դիտորդի կեցվածք ընդունել և աշխատենք՝ րոպե առաջ իրագործել մեր երկրին անհրաժեշտ ծրագիրը:
• Ներդրողը մեկ օրում արդյունք չի տալիս:
• Գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում:
• Կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում:
Թե ինչքանով արագ կհասնենք մեր նախանշած արդյունքներին, կախված է մեր աշխատանքի որակից և հասարակության արձագանքից:
Այս խոսքերն ասելով ուզում եմ ճիշտ հասկացված լինել. մենք չե՛նք խուսափում պատասխանատվությունից:

Ներկայացվող ծրագիրն արտացոլում է Հայաստանի հանրապետական կուսակցության և մեր կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության պատկերացումները և տեսլականը մեր երկրի, մեր պետության զարգացման վերաբերյալ առաջիկա հինգ տարիների համար: Միաժամանակ այն ապահովում է հիմքեր երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար:

Ամբողջական ծրագիրը կազմում է մոտ 125 էջ և մանրամասն ներկայացնում է մեր տրամաբանությունը, գործողությունները և անելիքները:

Ծրագրի նախապատրաստման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել, խորհրդակցել ենք ոլորտային մասնագետների հետ, ունեցել ենք ներքին բուռն բանավեճեր և եկել ենք այն արդյունքին, ինչն այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Այս ծրագրի հիմքում դրված է Անվտանգ, Արդար, Անկախ և Խելացի Հայաստան ունենալու տեսլականը։

Հարգելի գործընկերներ,
Մեր զարգացումն անհնար է առանց մեր երկրի և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու: Սա մեր երկրի գոյության խնդիրն է:
Տարածաշրջանային անկայունությունը և անորոշության մարտահրավերները սպառնում են մեր ազգային անվտանգությանն ու Արցախի անկախությանը:

Արցախը մեզ տվել է ազատության և անկախության բերկրանք, ցույց է տվել, որ մենք ուժեղ ենք և ամուր կանգնած հողին:

Այսօր ազատ, անկախ, հաղթանակած պետություն ենք, կանգնած ենք Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը, և պատրաստ ենք ամեն պահի հակահարված տալ մեր Արցախի, մեր սահմանների, մեր արժեքների և ազատ ապրելակերպի նկատմամբ ցանկացած ոտնձգության:

Հետևաբար մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները, մեր բանակի և զինվորի մարտունակությունը:

Միևնույն ժամանակ պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնենք` ամրապնդելով մեր հարաբերությունները բարեկամ պետությունների հետ: Պետք է ճկուն, նպատակային աշխատանք իրականացնենք երկկողմանի և բազմակողմ մակարդակներում՝ ավելացնելով մեր բարեկամ երկրների շարքը։

Հարգելի գործընկերներ,
Մեր երկրում բարեկեցիկ և բարենպաստ միջավայր ստեղծելու գործում, Կառավարությունը ստանձնում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը: Առանց դրա անհնար է լինելու ապահովել երկրի զարգացումը և մեր քաղաքացիների բարեկեցությունը:

Նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ՝ նպատակ ունենալով բարելավել որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնել մեր կառավարման կարողություններն ու մոտեցումները` դրանք դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Բարձրացնում ենք այդ մարմինների և ինստիտուտների հաշվետվողականությունը հանրության առջև:

Կառավարությունը ձեռնարկելու է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախության և անաչառության միջոցով արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք այն իրավիճակին, որ դատական համակարգի միջոցով խնդիրներին տրվի արդար, անաչառ և ոչ ժամանակատար լուծում։

Այդ նպատակով, մինչև 2017 թվականի ավարտը լրամշակելու ենք և ձեր քննարկմանն ենք ներկայացնելու նոր Դատական օրենսգիրքը, որն ի թիվս այլոց.

ա. սահմանելու է դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման նոր մեխանիզմներ,

բ. դատական գործընթացներում էլեկտրոնային ձևաչափերի կիրառման շնորհիվ նվազեցնելու է հայեցողականությունն ու ժամկետները,

գ. վերանայելու է դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով դատական գործերի կառավարման ժամանակակից գործիքներ և այլն։

Առանձին ուշադրություն ենք դարձնելու սնանկության օրենսդրությանը` նպատակ ունենալով փոխել առկա պրակտիկան և ներդնել oրենսդրական խթաններ սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու համար։

Հարգելի գործընկերներ,
Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա: Այս առումով մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք կարևոր քայլեր, մասնավորապես՝

• Ձևավորում ենք հակակոռուպցիոն միասնական մարմին.
• Քրեականացրել ենք ապօրինի հարստացումը.
• Ներդնում ենք Ազդարարների համակարգը:
2017 թվականը մեզ համար լինելու է կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային տարի՝ պայմանավորված Սահմանադրության պահանջով և ախտորոշման արդյունքներով։

Մի քանի օրինակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքներից՝
• Մշակվել և ընդունվել են մի շարք սահմանադրական օրենքների նախագծեր Սահմանադրության փոփոխությունների պահանջով.
• Պետականծառայությունների մատուցման հարցում հնարավորինս անցնում ենք «Մեկ պատուհան» համակարգին, որպեսզի մեր քաղաքացիները մի պետական մարմնից մյուսը չվազեն, մեծ ու փոքր չինովնիկի կամքից կախում չունենան: Պետության կողմից մատուցվող 140 ծառայությունների կեսից ավելին արդեն իսկ մատուցվում է նաև մասնավորի կողմից.
• Կատարվել է պետական համակարգի օպտիմալացում, որի արդյունքում խնայվել են միջոցներ.
• Վերանայվել է կոմերցիոն ներուժ ունեցող ծրագրերը վարկային ռեսուրսների հաշվին իրականացնելու գաղափարախոսությունը՝ նմանատիպ ծրագրերում կարևորելով մասնավորի հնարավոր ներգրավումը.
• Կատարվում է Տնտեսական զարգացման և ներդրումների և Գյուղատնտեսության նախարարությունների պիլոտային գործառնական վերլուծություն՝ նախարարությունների գործունեության արդյունավետության բարձրացման համար:
Առաջարկվող ծրագրով մենք շարունակելու ենք նախաձեռնված աշխատանքները՝

• Կշարունակենք խորհրդարանական համակարգում պետական կառավարման արդյունավետությունը, հանրության առջև իշխանության հաշվետվողականությունը, իրավունքի գերակայությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծումը.
• Նախաձեռնվող թվայնացման ռազմավարության շրջանակներում ավելացնելու ենք քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների քանակը.
• Իրականացնելու ենք Քաղաքացիական ծառայության ռեֆորմ:

Հարգելի գործընկերներ,

Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունը ապահովելու համար մեզ պետք է ունենալ զարգացած տնտեսություն:

Տնտեսական զարգացումը իր հետ բերելու է նոր աշխատատեղեր, որն էլ մեր քաղաքացիներին ապահովելու է երկարաժամկետ և կայուն եկամուտ՝ կրթություն ստանալու, տուն կառուցելու, ընտանիք կազմելու, հանգստանալու, և ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան կերտելու հնարավորություն:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա: Արդյունքում պետք է ապահովենք ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45 տոկոս:

Կառավարությունն աշխատում է այս ուղղությամբ:
• Օրենսդրությամբ 22 անգամ կրճատվել են փոքր և ոչ ռիսկային համարվող արտահանող ընկերություններին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման ժամկետները՝ դրանք գործող 90 օրվա փոխարեն դարձնելով 4 օր:
• Էապես պարզեցվել են սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը: Ինտենսիվ բանակցությունների արդյունքում ավելացրել ենք հայկական գյուղարտադրանքի արտահանումը և վաճառքը Ռուսաստանի Դաշնության 3 խոշորագույն ցանցերում:
• Թեթև արդյունաբերությունում ապահովում ենք պատվերներով տեղական արտադրողներին, որոնք նույնիսկ երբեմն հրաժարվում են պատվերներից՝ հզորությունների պակասի պատճառով: Այժմ աշխատում ենք ոլորտի կարողությունների մեծացման և արտադրանքն արտասահմանյան ցանցեր հասցնելու ուղղությամբ:

Պետք է արձանագրեմ, որ 2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքները համեմատած 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ վկայում են այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, քանի որ արձանագրել ենք արտահանման մոտ 21 տոկոսի աճ՝ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին:

Աշխատանքներն ընթանում են նաև հիմա.

• պարզեցնելու ենք ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը.
• ներդնելու ենք Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգը.
• թիրախային շուկաներում հայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով իրականացնելու ենք արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցության ձևավորում.
Հայաստանում ստեղծելու ենք այնպիսի գործարար միջավայր, որտեղ գործարարն իրեն հարմարավետ զգա:

Ներկայացնեմ այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված մի քանի միջոցառումներ.
• Հարկային և մաքսային վարչարարությամբ խթանել ենք ազատ մրցակցությունը.
• Ներկայացրել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ.
• Նախարարություններում ներդնում ենք թեժ գծեր, որոնք հնարավորություն են ընձեռում մեր քաղաքացիներին և գործարարներին ստանալ տեղեկություններ, տալ առաջարկություններ և հնչեցնել իրենց դժգոհություններն ու բողոքները.
• Աստիճանաբար վերացնում ենք մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառումը` ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների և հումքի համար:
• Պարզեցրել ենք ներմուծման ընթացակարգերը` ավելացնելով գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքերը։
Ծրագրով գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացնելու ենք համալիր միջոցառումներ՝ Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում 20 լավագույն երկրների շարքում ընդգրկելու համար: Այդ նպատակով միայն այս տարի իրականացնելու ենք 49 միջոցառում և գործընթացը լինելու է շարունակական:

Առաջիկայում իրականացվելիք աշխատանքներից են՝
• Կկրճատվեն էլեկտրականության միացման ժամկետները և գործընթացները.

• Թիրախային համայնքներում կկիրառվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը.
• Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով և կներդրվի էլեկտրոնային բիզնես ռեգիստի համակարգ.
• Կներդրվի շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգը.
• Կներդնենք բիզնես օմբուդսմենի ինստիտուտը:
Հարգելի գործընկերներ,

Կառավարության ծրագրի առանցքային թիրախներն են.
• Զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափով.
• արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի.
• աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով.
• երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում.
• Հարկային և մաքսային վարչարարության շնորհիվ առաջիկա 5 տարիներին ընթացքում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարա-բերակ¬ցության 2.5 տոկոսային կետով աճի ապահովում:
Հարցումները վկայում են, որ հարկային և մաքսային ոլորտներում նվազել են ստուգումների քանակը և փող շորթելու դեպքերը: Մաքսիմալ պարզեցնում ենք համակարգը բարեխիղճ գործարարների համար և նույնքան էլ դժվարացնում ենք անբարեխիղճ հարկատուների համար: Հայտարարել ենք և նախապատրաստում ենք այս ոլորտի երկրորդ սերնդի բարեփոխումները, որի ընթացքում.

ա. հարկային հսկողության գործընթացի կազմակերպվելու է այնպես, որ ապահովվի հարկային մարմնի կողմից իրակա¬նացվող ստուգումների քանակի և հարկ վճարող¬ների թվաքանակի հարաբերակ¬ցության հետևո¬¬ղա-կան կրճատում.
բ. կներդրվի մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգը՝ սահմա¬նային հսկողությունն աստիճանական տեղա¬փոխելով հետբաց-թողու¬մային փուլ.
գ. կատարե¬լա¬¬գործվելու է մաքսային հսկողության համակարգը՝ ապահովելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում.
դ. գործարկվելու է կամերալ ուսումնասիրություն¬ների իրակա¬նաց¬ման էլեկտրոնային համակարգը,

Տնտեսական ակտիվության ավելացման և հարկային կարգապահության ավելացման շնորհիվ հարկային եկամուտներն այս տարի աճել են շուրջ 8.4 տոկոսով, ինչը մեզ հնարավորություն տվեց ստեղծել հավելյալ միջոցներ: Այդ հավելյալ միջոցների հաշվին ապրիլին մի շարք կարևորագույն ծրագրերի ուղղությամբ բյուջետային ծախսերն ավելացրեցինք 57 միլիարդ դրամով:

Սա աննախադեպ երևույթ է, երբ բյուջետային ծախսերն ավելացվում են տարվա չորրորդ ամսին, ու չնայած նրան, որ դեռևս քարոզարշավի ընթացքում մենք հասկանում էինք, որ ի վիճակի ենք լինելու դա անել, մենք դա արեցինք ընտրություններից հետո միայն, որպեսզի որևէ մեկը մեզ չկասկածի պոպուլիզմի մեջ:

Հարգելի գործընկերներ,
Բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն իր հետ բերում է ներդրումների աճ: Ներդրումների ներգրավման գործընթացը երկարատև և մանրակրկիտ աշխատանք է: Այն ենթադրում է մանրամասն նախապատրաստական աշխատանք, հետազոտություն և բանակցություններ:

Ներդրումային քաղաքականությունն իրականացնելու ենք երեք հիմնական ուղղություններով.
1. Ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդում.
2. Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությանը զուգահեռ՝ ոլորտների և ներդրողների հետ թիրախավորված անհատական աշխատանք.
3. Ստեղծարար և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման խթանում բոլոր ոլորտներում:
Երկրի մրցակցային դիրքերը ապահովելու, արտաքին շուկաներում հաջողելու համար մենք պետք է զարգանանք առաջանցիկ տեմպերով, զարկ տանք տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներին և որդեգրենք խելացիի գաղափարը:

Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում: Դպրոցը պետք է կարողանա փոխանցել աշակերտին մարդկային արժեքները՝ հայրենասիրություն և արժանապատվություն, դաստիարակել իսկական մարդու՝ մեր արժեքների, ավանդույթների և կերպարի հպարտ կրողի, ով նաև բաց է գլոբալ աշխարհի հետ ազատ և անկաշկանդ շփվելու:

Այս ամենի իրականացման հիմնասյուներից կարևորագույնը ուսուցիչն է: Կառավարությունը մինչև 2017 թվականի ավարտը ներդնելու է ուսուցիչների աշխատանքի խրախուսման նոր մեխանիզմներ:

2018 թվականից կներդնենք նոր սերնդի դասագրքերի ստեղծման չափանիշներ և գործիքակազմ:

Մեզ ոգևորում են հայկական կրթական մտքի արձանագրած հաջողությունները: Համաձայն ֆրանսիական «We Demain» ամսագրի, անցած տարի Թումո կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն ինովացիոն դպրոցը: Ուրեմն կարող ենք, ունենք բարձր նպատակներ իրագործելու այդ ներուժը:

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի, որոնց հիմքը պետք է դրվի հենց դպրոցից:

2018 թվականին արդիականացնելու ենք հանրակրթական ծրագրերը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են լինելու մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի, օտար լեզուների դասաժամերը և ուսուցման հայեցակարգային մոտեցումները,

2022 թվականին կավարտենք բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը: Գործընթացի արդյունքում մեր ուսանողները, նրանց ծնողները, գործատուն կկարողանան համոզված լինել, որ տվյալ բուհից դուրս եկող մասնագետների որակը համապատասխանում է այսօրվա պահանջներին:

2018-2022 թվականների ընթացքում իրականացելու ենք նաև գիտության ոլորտում կադրերի վերաինտեգրման ծրագիր: Միջազգային բարձրակարգ գիտահետազոտական ինստիտուտներում ունենալով բազմաթիվ հայրենակիցներ՝ մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ և չներգրավել նրանց մեր երկրի զարգացման պրոցեսում:

Հարգելի գործընկերներ,
Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար Կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության տրանսֆորմացիայի և հետագա զարգացման համար։

Քսանմեկերորդ դարում առանց դինամիկ թվայնացման, առանց միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելու, հնարավոր չէ ժամանակին համընթաց քայլել:

Թվային օրակարգը կանդրադառնա մեր երկրի բոլոր ոլորտներին՝ պետական համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը։

Թվայնացումն ինքնանպատակ չէ: Այն նորագույն տեխնոլոգիաների խելացի օգտագործումն է, որի արդյունքում պետք է բարձրանա մեր կառավարման որակը:

Թվայնացումը կյանքի թելադրանք է, հրամայական:

Թվային օրակարգում նոր տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումն է, որի արդյունքում, օրինակ, բժշկին հասանելի է ձեր բժշկական ինֆորմացիան, որ ցրված է բազմաթիվ բուժհիմնարկներով, որտեղ դուք եղել եք տարիների ընթացքում:

Թվայնացումը թույլ է տալիս համադրել համայնքները բազմաթիվ չափանիշներով: Արդեն իսկ նման վերլուծություններ անում ենք և չեք պատկերացնի, թե ինչ հստակ է երևում որ ինստիտուտներն են աշխատում, որտեղ է անհրաժեշտ խթանում, իսկ որտեղ՝ վիրահատական միջամտություն:

Թվային առևտուրը պատշաճ փաստաթղթերի առկայության դեպքում արտահանողին հնարավորություն է տալիս խուսափել անհարկի ձգձգումներից ոչ միայն այստեղ, այլև արտահանման շուկաներում:

Հարգելի գործընկերներ,
Անդրադառնալով մեր նախկին ծրագրին, ուզում եմ ֆիքսել, որ մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք: Այսօր ունենք դրական միտումներ՝ 2017 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում՝ նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրել ենք տնտեսական ակտիվության 6.4 տոկոս աճ, ընդ որում՝
• արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4 տոկոս,
• առևտրի շրջանառությունը՝ 12.8 տոկոս,
• ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 11 տոկոսով:
Արտահանումն աճել է 21 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24.4 տոկոսով՝ որի կառուցվածքում մեծ աճ է ապահովել հիմնականում ներդրումային նպատակներին ծառայող մեքենասարքավորումների ներմուծումը՝ մոտ 11 տոկոս՝ ապրիլ ամսվա դրությամբ:

Հաշվառվող անհատ ձեռնարկատերերի թիվը աճել է 8 տոկոսով, իսկ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման աճը կազմում է 13 տոկոս:

Ունենք նկատելի աճ օդանավակայանների ուղևորափոխադրման ծավալի մեջ՝ 31 տոկոս, օդային բեռնափոխադրումների մեջ՝ 81.5 տոկոս աճ, թռիչք-վայրեջքների մեջ՝ մոտ 24 տոկոս աճ:

Հարգելի գործընկերներ,

Բերեմ ևս մի քանի օրինակներ տարբեր ոլորտներից նախատեսվող աշխատանքներից:
Մենք ունենք մեծ հավակնություններ էներգետիկ ոլորտում: Նպատակ ունենք ոչ միայն վերազինելու ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, այլև դառնալու ակտիվ և առանցքային տարածաշրջանային խաղացող: Կառավարությունը իրականացնելու է էներգետիկ շուկայի բարեփոխումների ծրագրեր, որոնք մեծապես կնպաստեն վերականգնվող էներգետիկ հզորությունների ստեղծմանը, համակարգի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտրի ծավալների կտրուկ ավելացմանը։

Արդյունքում կունենանք ժամանակակից, արդյունավետ, արտահանող և մրցունակ էներգետիկ համակարգ։ Միաժամանակ, էներգետիկ ծառայաթյուններն ավելի որակյալ ենք դարձնելու։ Այս ոլորտի գլխավոր նպատակներից է էներգետիկ շուկայի ազատականացումը:

Արդիականացնում ենք նաև մեր ջրային տնտեսությունը:
• ջրակորուստներն առաջիկա 5 տարիների համար կկրճատվեն 12-13 տոկոսի չափով
• Կիրականացվեն միջոցառումներ՝ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար.
• Ոռոգման ոլորտում մինչև 2019 թվականի ավարտը կապահովենք մեխանիկական ոռոգման համա¬կարգերն ինքնահոս համակարգով:

Վերանայել ենք մեր գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը: Աշխատելու ենք շեշտը դնելով արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման և ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա: Դիտարկելու ենք մարզի կամ տարածքի ընդհանուր թվային պատկերը, առաջարկություններ ենք անելու տվյալ տարածքում մշակաբույսերի տեսականու, ոռոգման, պարարտանյութերի, տեխնոլոգիաների առաջադեմ և արդյունավետ տեսակների վերաբերյալ, ֆինանսապես աջակցելու ենք այդ առաջարկությունները կիրառողներին:

Ներմուծում ենք կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների կոնցեպցիաները, մշակել ենք գյուղացուն գյուղտեխնիկայի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմներ՝ իրականացնում ենք գյուղացիական լիզինգի սուբսիդավորման գործընթացը:

Փոքր տնտեսություն ունեցող գյուղացու համար ապահովելու ենք հնարավորություն՝ սահմանափակ միջոցներով կենսունակ ծրագրեր իրականացնելու համար: Մեզ համար կարևոր է գյուղատնտեսությամբ զբաղվողի՝ որպես ինքնուրույն տնտեսվարող խավի մասնագիտական աճն ու ընդլայնումը:

Նրանց համար տնտեսական հնարավորություններ և բարվոք կենցաղ ապահովելու համար մեծ ուշադրություն ենք դարձնելու ճանապարհների հասանելիության և որակի երկարաժամկետ կառավարման խնդիրներին.
• 2022 թվականին իրականացնելու ենք ՀՀ համայնքների՝ միջպետական նշանակության ավտոճանապարհների կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովումը.
• 2022 թվականին ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հասանելիությունը.
• 2018 թվականին ներդնելու ենք ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և շահագործման պայմանագրերի միջոցով.
• Իրականացնելու ենք միասնական ավտոմոբիլային ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ստեղծում՝ մասնավոր օպերատորների, մասնավոր ներդրումների ներգրավմամբ, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման և միասնական տոմսի համակարգի ներդրմամբ:

Սոցիալական ապահովության ոլորտում մեր քայլերն ուղղված են սոցիալական բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության հաստատմանը:

Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում մենք դնում ենք «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը: Բարեփոխելով խնամատարության ընթացակարգը ապահովելու ենք երեխաների խնամքն ընտանեկան պայմաններում, իր բնական սոցիալական միջավայրում:

Սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից է լինելու իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների հասցեականության բարձրացումը, որն իրականացնելու ենք նաև «էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» միասնական տեղեկատվական համակարգի միջոցով: Օգնության կարիք ունեցող քաղաքացին պետք է համոզված լինի, որ պետությունը կանգնած է իր թիկունքում:

Սոցիալական խնդիրներին արագ լուծում տալու նպատակով ստեղծելու ենք սոցիալական շտապօգնության հարթակ, որը հնարավորություն կտա արագ արձագանքել ամենահրատապ սոցիալական կարիքներին:

Մեր երկրի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է մեր քաղաքացիների առողջությունը և առողջ ապրելակերպը:

Մենք հասկանում ենք, որ առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլ նաև հոգեկան, ֆիզիկական, սոցիալական բարեկեցու¬թյունը:

Առողջապահության ոլորտում կվերանայվեն պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները, պետպատվեր իրականցնող խոշոր բժշկական հաստատությունների համար կներդրվի պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ և կոմերցիոն մուտքերի թափանցիկ ֆիքսում:

Կմշակվի մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու ծրագիրը իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ կներդրվի հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման, լաբորատոր հետազոտությունների համակարգը:

Արդեն իսկ մեծացրել ենք դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի, ինչպես նաև անհետաձգելի համարվող ծառայությունների ֆինանսավորումը:

Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում ենք մարզային բժշկական կենտրոնների վերակառուցման և բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներ:

Կկանոնակարգենք պայքարը կեղծ դեղերի շրջանառության դեմ: Կքրեականացնենք կեղծ բժշկական նշանակության արտադրությունը, կեղծ դեղերի շրջանառությունը:

Կիրականացնենք միջազգային կլինիկական ուղեցույցերի և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը: Այս քայլով կստանդարտացնենք բժիշկների գործողությունները տարբեր հիվանդությունների դեպքում և կպաշտպանենք մեր քաղաքացիներին հնարավոր ավելորդ հետազոտություններից և սխալ բուժումներից:

Ուզում եմ անդրադառնալ նաև զբոսաշրջության զարգացմանը: Պետք է աշխատենք Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին և ցույց տանք այն լավագույնը, որ մենք կարող ենք առաջարկել զբոսաշրջիկին:
Անցած ամիսների ընթացքում իրականացվել են բազմաթիվ քայլեր մեր երկիր այցելուների թիվը ավելացնելու ուղղությամբ.
• Վերագործարկվել է Գյումրու օդանավակայանը, որտեղից թռիչքներ Է իրականացնում առաջին բյուջետային ավիաընկերությունը և որտեղ բազավորվել է հայկական ավիաընկերություն.
• Մի շարք ավիաընկերություններ մուտք են գործել հայաստանյան շուկա, ավելացել են մի շարք նոր ուղղություններ: Ավելացել է գրեթե բոլոր ավիաընկերությունների թռիչքների հաճախականությունը դեպի Երևան:
• Իրականացրել ենք դեպի Հայաստան մուտքի վիզայի վերացում կամ դյուրացում 8 երկրների քաղաքացիների համար և այս գործընթացը լինելու է շարունակական:

2017թ. շուրջ 30 տոկոսով աճել է Հայաստանի Հանրապետություն ընդհանուր այցելությունների թիվը:
Ապագային միտված՝ Կառավարությունը նպատակադրում է 2017-2022թթ. իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Ձմեռային հանգիստը աշխուժացնելու համար տարբեր ծրագրեր ենք իրակացնելու Ծաղկաձորում, Ջերմուկում: Սևանա լճի ափամերձ հատվածը վերափոխելով՝ ապահովելու ենք հանգստի նոր որակ: Աշխատելու ենք այլ քաղաքներից դեպի Հայաստան ուղիղ չվերթների քանակը և աշխարհագրությունն ավելացնելու ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ,
Այսօր չեմ անդրադառնա բոլոր ոլորտներին, սակայն ասեմ, որ ծրագիրը մանրամասն ներկայացնում է Կառավարության մոտեցումները և քայլերը, և բոլոր ոլորտներում ունենք համակարգային լուծումներ, որոնք ապահովելու են տվյալ ոլորտի կայուն և հիմնովին զարգացումը, մեր միջավայրը դարձնելու հասկանալի և կանխատեսելի:

Այս տեմպերը և աշխատաոճը պահելով՝ այս տարի ունենալու ենք տնտեսության ստաբիլացում և անցում ենք կատարելու երկարաժամկետ և կայուն զարգացման՝ արդյունքում փոխելով մեր քաղաքացու կյանքի որակը:

Հարգելի գործընկերներ,
Այսօր Ձեզ հետ կիսեցի մեր տրամաբանությունը և փիլիսոփայությունը:
Ես նորից եմ ուզում կրկնել հայտնի մի միտք՝ ոչ ոք մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը, ոչ ոք մեր տեղը չի անի մեր գործը: Մենք մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք: Մենք միասին պետք է կառուցենք մեր երազանքի երկիրը՝ անվտանգ, արդար, անկախ և խելացի, և այն դարձնենք իրականություն: Մենք դա կարող ենք և մենք դա կանենք՝ միասին: Պետք է օր ու գիշեր նվիրված աշխատենք:
Վստահ եմ, որ այս ճանապարհով մենք կհասնենք մեր երազանքի Հայաստանին»:

- See more at: http://www.1in.am/2161554.html#sthash.ob6NeNE7.dpuf


Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն...

18:42

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

18:11

Քաղաքացին այրվածքներ է ստացել Վանաձորի կերպարվեստի թանգարանի մոտ բռնկված հրդեհի հետևանքով

Քաղաքացին այրվածքներ է ստացել Վանաձորի կերպարվեստի թանգարանի մոտ բռնկված հրդեհի...

17:48

ՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան

ՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ...

17:33

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ տարհանվել է 15 բնակիչ, տուժած կա

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ տարհանվել է 15 բնակիչ, տուժած...

14:49

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած...

14:27

LinkedIn Local Yerevan 2025 Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում

LinkedIn Local Yerevan 2025 Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի...

14:02

«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է

«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված...

13:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

13:19

Մակրոնի որոշմամբ Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»

Մակրոնի որոշմամբ Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի...

13:03

Արփինե Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Արփինե Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին...

12:44

Իսահակյանի տուն թանգարանի այգում տեղի կունենա մեր աշխատանքների իստալացիոն ցուցադրություն

Իսահակյանի տուն թանգարանի այգում տեղի կունենա մեր աշխատանքների իստալացիոն...

12:17

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու...

12:09

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի...

11:48

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու...

11:23

«BMW X6»-ը բարձրությունից ընկել ու կողաշրջվել է. ավտոմեքենայում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ

«BMW X6»-ը բարձրությունից ընկել ու կողաշրջվել է. ավտոմեքենայում հայտնաբերվել են կասկածելի...

11:04

Գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան

Գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով....

10:45

Մայրաքաղաքի ու մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Մայրաքաղաքի ու մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի...

10:19

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

10:02

Փաշինյանն Ալբանիայում փակ քննարկման է մասնակցել

Փաշինյանն Ալբանիայում փակ քննարկման է մասնակցել

20:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47