«Ես կարող եմ այդ առաջարկի վերաբերյալ իմ կարծիքը հայտնել այն դեպքում, երբ որ տեսնում, թե այդ առաջարկի համար ինչ հիմքեր է ունեցել դեսպանը, ինչու է ինչ-որ տեղեկատվության վերլուծության արդյունքում հանգել այն եզրակացության, որ խնդիրը ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության բացակայությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու քննադատություններին, մասնավորապես այն առաջարկին, թե ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնելու համար պետք է ԿԸՀ կազմում ընդգրկել քաղհասարակության ներկայացուցիչներ:
Նա նաև նշեց. «Եթե մեր ընտրական խնդիրները, ընտրական իրավունքի դրսևորումը որևէ կերպ խոչընդոտվում կամ սահմանափակվում է միայն նրանով, որ քաղհասարակությունը որևէ կերպ ներգրավված չէ… չգիտեմ, համեյնան դեպս, մինչև Սվիտալսկու հայտարարության համար հիմք հանդիսացող հանգամանքները չտեսնեմ, չեմ կարող նման բան ասել»:
Ինչ վերաբերում է ԿԸՀ արժանահավատության խնդիրներին, Գ. Կոստանյանն ասաց. «Ընդհանրապես, որևէ պետական մարմնի, առավել ևս անկախ պետական մարմնի անկախության, ինքնուրույնության, հետևաբար նաև արաժանահատավության խնդիրը երկու ձևով է լուծվում: Առաջին՝ ինստիտուցիոնալ տեսակետից, այսինքն՝ օրենքով ստեղծվում են այնպիսի երաշխիքներ, մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անկախությունը, անաչառությունը, գործունեության ազատությունը, ինչն իր հերթին մեխանիկորեն հանգեցնում է արժանահավատությանը:
Երկրորդ՝ արդեն սուբյեկտների կազմի տեսակետից, ովքեր ինքնին արժանահավատություն են ներշնչում:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26