Մյուս տարի բուհերում ուսանողների թվի նվազումը չի հանգեցնի ուսման վարձերի աճի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վարձավճարները չբարձրանան: Բուհերը կարող են գնալ այդ քայլին, որովհետև դժվար փուլ են անցնում, բայց դա մեկ տարի է, որովհետև դրան հաջորդող տարում 35 հազար ավարտող ունենք», - նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը բացառեց, որ ուսանողների թվի նվազումը կարող է հանգեցնել անվճար տեղերի կրճատման: Նախարարը նշեց, որ որոշ մասնագիտական ուղղություններ պետք է 80-90 տոկոս անվճար դարձնել:
«Օրինակ, եթե երկրի համար անասնաբուժություն մասնագիտությունն է կարևոր, ապա պետությունն այնտեղ պետք է 70-80 տոկոս պետպատվեր դնի: Պետպատվերի գաղափարախոսությունը պիտի փոխվի և դրա հիմնական զանգվածը սոցիալապես անապահով շերտերից պետք է լինեն: Այսօր պատգամավորները շատ կարևոր բան ասացին: Մենք սոցիալական պետություն ենք և աղքատության 30 տոկոս ցուցիչ ունենք: Այդ շերտերից 6 տոկոսն է բարձրագույն կրթության մեջ ընդգրկված, դրա համար մենք պարտավոր ենք անվճար տեղերի մի հատված արդեն մեր նախընտրելի ուղղություններով՝ ռադիոֆիզիկա, ֆիզիկա, անասնաբուժություն և այլն, դարձնել անվճար, որպեսզի սոցիալական հավասարություն ապահովվի», - ասաց նա:
Նախարարը չհերքեց, որ սա արվում է նաև տվյալ ֆակուլտետներում ուսանողներ ներգրավվելու համար, քանի որ այնտեղ դիմորդների թիվը քիչ է լինում:
«Բոլոր Ալիխանյանները, Համբարձումյանները գալիս են այդ շերտից, որովհետև այդ շերտերի երեխաները, սոցիալապես խոցելի լինելով, հասկանում են՝ իրենց միակ շանսը սովորելն է, և եթե պետությունն այդ շանսը տա իր ընտրած ուղղությամբ՝ ելնելով նրանից, թե որ ուղղությունն է կարևոր երկրի համար, ապա այդ անվճար համակարգը տվյալ շերտին կուղղորդի այդ ոլորտում սովորելու», - ընդգծեց Լ. Մկրտչյանը:
Անդրադառնալով ընդունելության քննության ցածր միավորներին և այն հանգամանքին, որ եթե առաջադրանքները շտեմարաններից են եղել և ծանոթ են եղել դիմորդներին, ապա արդյունքներն ավելի բարձր պիտի լինեին, նախարարը նշեց, որ քննությունների կազմակերպման նման ձևը հեշտացնում է ընդունելությունը, բայց, միևնույն ժամանակ, որակի անկում էլ է նկատվում: Նախարարը նաև ընդգծեց, որ մյուս տարվանից կգործի առաջին հայտի գերակայության սկզբունքը, ինչը որոշակի առումով կհարթի խնդիրը:
«Մեր համալսարաններից շատերը բողոքում են, որ առաջին հայտի գերակայություն չունենք, իսկ առաջին հայտի գերակայությունը շատ կարևոր է: Ենթադրենք՝ պատմաբանն ուզում է գալ պատմաբանության ֆակուլտետ, բայց իրավաբանականի բարձր բալ ստացած դիմորդը գալիս ու դուրս է մղում պատմաբանին: Մյուս տարվա ընդունելության քննությունների մեջ առաջին հայտի գերակայությունը կդնենք: Դիմորդը որոշակի շեմ կհաղթահարի, նախ կընդունվեն առաջին հայտով վճարովի և անվճար հայտ գրած ուսանողները, հետո նոր եթե թափուր տեղեր մնան, կդիտարկվեն մնացած հայտերը», - եզրափակեց նախարարը:
aysor.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26