Երբ Ադրբեջանն ընտրել է մարտավարության այս տակտիկան, բնականաբար այնպես չէ, որ ինքը գտնվում է շատ շահեկան վիճակում, նույն զոհերն ինքն է տալիս և կրկնակի է տալիս, եռակի է տալիս, նյութական և ֆինանսական ծախսերն ինքն ահռելի է անում՝ տասնապատիկ ավելի: Այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:
«Նրանք միլիարդատեր են տվել, զենքեր են գնել, որ 10 կմ կամ այլ հեռավորությամբ ինչ-որ խնդիր լուծեն նենգաբար, բայց ոչ անմիջական, ճակատ-ճակատի, բայց իրենք կստանան չէ՞ այդ ամենի պատասխանը: Միանշանակ դա այդպես է: Ադրբեջանական մամուլի արձագանքն էլ է հայտնի: Նրանց մոտ արդեն կան նաև այսպիսի կարծիքներ. «Լավ, արդեն 29 տարի է՝ այդ տարածքները գտնվում են հայերի տրամադրության տակ, «օկուպացիա» չի կարող լինել 29, արդեն 30 տարի: Մեր իշխանությունն անընդհատ գոռում է, գոռում է՝ հետ եմ բերելու, 29 տարի շարունակ, և ժամանակը չէ՞ արդյոք խուսափել անիմաստ զոհերից»,-տեղեկացրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ սերունդներ են ծնվել, մեծացել և ադրբեջանցիների գիտակցության մեջ կա, որ այդ տարածքները հայկական տիրապետության տակ են, Ղարաբաղի տիրապետության տակ են: Ըստ Նիկոյանի՝ իրենք էլ գիտեն, թե ինչքան զոհեր են տալիս, ճիշտ է, այնտեղ թաքցվում է, այն հրապարակայնությունը չկա, ինչ մեզ մոտ, բայց, ամեն դեպքում, հասարակությունն այդ մասին խոսում է:
«Նրանք հարց են բարձրացնում՝ ժամանակը չէ՞ արդյոք ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը, այ, այն հատվածը, որ հայերն անվանում են «բուֆերային գոտի», դա հետ ստանանք: Նրանց մոտ հրապարակային այդպիսի բաներ են հնչում»,-ներկայացրել է ԱԺ պատգամավորը:
Նա ասել է, որ մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը ստացել է իր արածի պատասխանը, ուղղակի, ըստ պատգամավորի, տարբերությունը մի բանում է միայն՝ մեզ մոտ ամեն մի զոհը ցավագին է, ամբողջ ազգը ցավագին է տանում, իրենց մոտ այդպես չէ:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26