Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե կարևոր է իմանալ, թե ով է լինելու 2018թ.-ի վարչապետի թեկնածուն և նշեց, թե իրենց հստակ հարցին միայն վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե պատրաստ է լինել:
«Լիքը մարդ պատրաստ է, քաղաքական մեծամասնություն մենք չունենք, բայց ուզում ենք հասկանալ՝ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե չէ. այդ հարցին չեք կարողանում պատասխանել»,-ասաց նա և շարունակեց նշել, թե վարչապետը «անհավես է, անէմոցիա է և էլ նախկինի նման չէ»:
Մարուքյանը առանձնացրել էր վարչապետի ելույթների հիմնական դրույթները՝ «սահմանը փակ է, 7 մլն. հայ դրսում է, մշակույթը հզոր զենք է, պոպուլիզմից պետք է հրաժարվել»:
«Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում, հիմա 43% ձայն եք հավաքել Ձեր պոպուլիզմի համար, էդ էլ անցավ, էլ չեն հավատում»,-ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ վարչապետության շրջանում ոչ մի գյուղ Կարեն Կարապետյանն այնպես չի արել, որ չդատարկվի, բայց փոխարենը Երևանում գյուղ է ուզում ստեղծել: «Ինչի՞ համար, արտագա՞ղթն է կանգնելու, թե՞ տնտեսությունն է զարգանալու»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ այսքան ժամանակ տեղյակ էլ չի, թե ինչպիսին է վարչապետի տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության մասին, եթե իհարկե վարչապետը պատրաստվում է շարունակել մնալ որպես վարչապետ:
Էդմոն Մարուքյանը հանել էր վարչապետի այս 10 ամիսների այցերն այլ երկրներ՝ Մինսկ՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին մասնակցելու համար, Մոսկվա, Թբիլիսի, Ղրղըզստան՝ ԵՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու համար:
«Սրանից հետո էլի մի քանի հայ-ռուսական հանդիպումներ, բայց հարց է առաջանում՝ բարձր տեխնոլոգիաների մասին եք խոսում, այն դեպքում, երբ առաջադեմ մոտեցումները, փողը Արևմուտքում է, մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել Ձեզ համար, և հարց է՝ փորձել եք, չի՞ եղել, թե՞ չեք էլ կազմակերպել: Այս հարցերը կարևոր են ու մտահոգիչ: Ի՞նչ է արվում, որ ներդրումները գան, այդ մարդկանց ով պետք է համոզի»,-ասաց նա:
«Ելք» պատգամավորի խոսքով՝ բոլոր այցերը ԵՏՄ-ական են, մինչդեռ այսօր ԵՏՄ շրջանակներում են ՀՀ քաղաքացիների շահերը ոտնահարվում:
«ՀՀ վարորդական իրավունքով հնարավոր չէ ՌԴ-ում ծառայություններ կամ ազատ տեղաշարժ իրականացնել, ինչո՞ւ չեք պաշտպանում պարոն վարչապետ: Կարմիր լույսի տակ անցնելու համար մարդկանց դեպորտ են անում, պատկերացնո՞ւմ եք, եթե Գերմանիայում Բելգիայի քաղաքացուն դեպորտ անեն»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաև միջավայրի փոփոխության մասին խնդրին. «Երբ ասում էինք Ասոցացման համաձայնագրին միանալու մասին, դա նշանակում էր, որ ներդրումներ են գալու, հիմա այլ ճանապարհ ենք գնացել, ներդրումներ չեն գալիս, միջավայրը չի փոխվում, բացի խոսքի, թղթի մակարդակից այլ բան չենք տեսնում»,-ասաց նա:
Նա մեջբերեց Համաշխարհային բանկի կանխատեսումները, որոնք, ըստ նրա, լրիվ այլ են, մինչդեռ կառավարության ծրագրով նախատեսվում է 5% աճ:
«Այդ թվերը չկան, ասել են՝ գրեք, հետո կասեն՝ դե հիմա չեղավ»,-ասաց նա և եզրափակեց, որ եթե վարչապետը չի կարողանում մեկ ԱԺ խմբակցության հանդիպել, ի՞նչ խորհրդարանական երկիր դառնալու մասին կարող է խոսք գնալ:
«Դուք պետք 3 օր այս շենքից չգնայիք, և պետք չէր խնդիրը բարդել «Ելքի» վրա: Ասացիք մյուս անգամ, բայց մյուս անգամվա համար էլ շանս չեք ունենա»,-եզրափակեց նա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26