Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Շարունակական և կենտրոնացված վերլուծությունների միջոցով բացահայտելով հարկ վճարողների ռիսկային վարքագիծն ու դրա փոփոխությունը՝ կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին: «Գործընկերային իրազեկման նպատակը անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որևէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,-նշել է ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը: Նորաստեղծ կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին: «Մինչև հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին հարկ վճարողները 34 բացատրություն և առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,-հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը: Համակարգի միջոցով վերհանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչև սեզոնայնություն: «Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,-պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը: Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաև հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից: Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել ևս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից: «Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը և շարունակաբար բարելավել հարկ վճարողների սպա-սարկման որակը»,-նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը: Մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նպատակը եղել է հարկ վճարողների համար հավասար պայմաններ ապահովող և «խելացի» համակարգ ունենալը, որի դեպքում հարկ վճարողին ավելորդ անհանգստություն չի պատճառվի, միաժամանակ կապահովվի հսկողական աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ է ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում: Այն նոր որակ է հաղորդում ՊԵԿ-հարկ վճարող հարաբերություններին և ձևավորում նոր մշակույթ` հիմնված հավասար, թափանցիկ և արդյունավետ կառավարման վրա:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44