«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցություն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև: Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը՝ դեռ հայտնի չէ:
Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր. ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»: Հիշեցինք, որ պատվեր կատարելը փաստաբանական որոշ շրջանակներում շատ նորմալ գործառույթ է համարվում, և չվիրավորվեցինք Ռ. Սահակյանի հայտարարությունից:
ՓՊ շրջանակներում քննարկվում է, որ եթե անգամ Ռուբեն Սահակյանը չառաջադրվի, ապա նրա թիմից որևէ մեկը կմասնակցի, գուցե Լուսինե Սահակյանը, քանի որ թեկնածություն առաջադրելու համար առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ է պետք, որը ոչ բոլորն ունեն:
Նշենք, որ ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ: Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55