«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ և էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։
Որևէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալիներն ինքնակամ հեռանան։ Օրինակ՝ մոտ մեկ-երկու ամիս առաջ նա քաղաքի լավագույն դատախազներից մեկին տեղափոխել էր մարզ, վերջինս էլ վիրավորվել էր, դիմում գրել և հեռացել։ Մեր տեղեկություններով՝ դատախազի հետ կոնֆլիկտի արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա Կոստանյանի համակուրսեցին է։ Աշխատանքից ազատվելու լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ինքը՝ դատախազը։ «Ոտքերի վարիկոզ ունեմ, պետք է մեկնեմ բուժման»,- ասաց նա։
Իսկ գուցե կոնֆլի՞կտ եք ունեցել Արթուր Դավթյանի հետ, Մելիք-Սարգսյանը կտրականապես հերքեց՝ նշելով․ «Պարոն Դավթյանն իմ ընկերն է, երկար տարիներ աշխատել ենք»։ Իսկ մեզ թվում է, թե Գևորգ Կոստանյանն է Ձեր ընկերը, համակուրսեցին։ «Պարոն Դավթյանն առավել եւս ընկեր է, Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը»։ Միևնույն ժամանակ դատախազը նշեց, որ առողջական հարցերը կարգավորելուց հետո հնարավոր է սեպտեմբերից վերադառնա աշխատանքի։ Նշենք, որ Համբարձում Մելիք-Սարգսյանը Սևանի կայազորի զինվորական դատախազն էր, նա Արարատի մարզի դատախազ է նշանակվել 2013թ․ նոյեմբերին՝ Կոստանյանի հրամանով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35