Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական. ԱԺ-ում կառավարության 2017-2022թթ. ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ, հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել»,-ասաց նա և նշեց, որ ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են:
Աղվան Վարդանյանը նշեց, թե պետք է բարձրացնել երկրում արդարության ու վստահության մթնոլորտը:
«Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը գրեթե միշտ բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է ու պետության,իշխանության հանդեպ վերաբերմունքը ճշտում: Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին»,-ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը նշեց, թե շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու և կոչ արեց կառավարությանը, վարչապետին ամենից ավելի վճռական լինել՝ սկսածը մինչև վերջ տանել, ոչնչի առջև կանգ չառնել:
«Նախկինում մենք կառավարության ավելի հավակնոտ ծրագիր էլ ենք ունեցել: Բայց այն, կարծում եմ, ձախողվել է ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլև անվճռականության ու հարմարվողականության պատճառով: Գործով, առանց աջուձախ նայելու առաջ գնալը, համոզված եմ, այլընտրանք չունի: Այդ դեպքում ա՛յս կառավարությունը կշարունակի վայելել Դաշնակցության ամբողջական աջակցությունը: Հիմա էլ խանգարողներ լինելու են, անցյալի անցքերից մտնել փորձողներ լինելու են, քաղաքական կյանքի սև խոռոչը ինքնաբավարարմամբ հինգ տարում էլ նոր բան չի ծնելու: 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են: Ներեցեք, որ հարցնում եմ, բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ: Ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են: Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողակա՞ն է դառնալու: 9 ամիս համբերեք, հարցեր չեն մնա»,-հարցրեց նա:
Աղվան Վարդանյանը եզրափակեց, թե հետևողականորեն գնալու են երկիրը արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55