Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի և նոր գահաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել էԿատարի շրջափակման հարցը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները համաձայնվել են ձեռնարկել ավելի շատ ջանքեր Կատարի հետ հարաբերություններում առկա լարվածությունը մեղմացնելու համար:
Զրույցում նրանք նաև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ցանկություն են հայտնել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամնեիտից հայտնել էին, որ Կատարին շրջափակման մեջ դրած արաբական երկրները պահանջների ցանկ էին ներկայացրել Դոհային:
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին երեկ հայտարարել է, որ բացի օդային ճանապարհից, Թուրքիան արդեն սկսել է Կատարին սննդամթեք առաքել նաև ծովային ճանապարհով:
Նա տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի 1 տասնայակից ավել երկրների՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելուց մինչ այս պահը Թուրքիան 90 ինքնաթիռ սնունդ է մատակարարել այդ երկրին:
«Մեզանից հիմնականում կաթնամթերք ու հավկիթ են ուզել: Արդեն 90 ինքնաթիռ ուղարկել ենք: Բոլոր պահանջները բավարարել ենք: 4 հազար տոննա բեռով մեկ նավ արդեն ճանապարհին է: Ավելի ուշ 11 հզ տոննա տարողությամբ ևս մեկ բեռնատար նավ կմեկնի Կատար: Հիմա էլ սկսել ենք բառնատարներով առաքումը: Այն ժամանակ, երբ բոլորը տատանվում էին, մենք այնտեղ էինք: Սրանից հետո էլ ենք այնտեղ ներկա լինելու: Մեր այնտեղ լինելն արդեն անհրաժեշտություն է»,-ասել է նա:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունն այդ երկրի հետ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55