 
            Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա  էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։ 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարարությունից, կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրն ամրագրել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան օդային գծերը շահագործման կանձնվեն  2019թ. վերջին։
Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է, 2017-2018թթ. ընթացքում նախատեսվում է ավարտել հենասյունների և հաղորդալարերի մոնտաժման, ինչպես նաև ենթակայանի կառուցման աշխատանքները։ Գիծը և ենթակայանը շահագործման կհանձնվեն 2019թ.։ Այն հնարավորություն կընձեռի 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հարևան Իրանի հետ։
Մինչև տարեվերջ կառավարությունը մտադիր է սկսել նաև Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի նախագծման աշխատանքները։ Ծրագրի իրականացման ավարտ է սահմանված 2019 թվականը։
Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման կապալառու կազմակերպության ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34