Պոլսո Հայոց պատրիարքական նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը լուսարարապետի պաշտոնը ստացել է դեռ 2000-ականներին՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից։ Սակայն այժմ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն իրավուքն ունի իր համար ցանկալի անձնավորությանը նշանակել այդ պաշտոնում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։
«Երևի Արամ Աթեշյանը կզրկվի նաև լուսարարապետի պաշտոնից»,- ասաց նա։
Բանախոսը տեղեկացրեց, որ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը քննարկել է 15 հոգուց բաղկացած նախաձեռնող մարմնի ընտրությունների գործընթացի սկիզբը։ Հավանաբար մինչև հունիս ամսվա վերջ կամ հուլիսի սկիզբ մարմինն արդեն իսկ կազմավորված կլինի։
Դրա 15 անդամներից 13 անդամները աշխարհիկ մարդիկ կլինեն՝ ամենատարբեր ոլորտներից։ Սա, փաստորեն, պատրիարքի ընտրությունների գործընթացի սկիզբն ազդարարող նախաձեռնող մարմին կլինի։ Մարմնի մյուս 2 անդամները հոգևորականներ են, որոնց կնշանակի Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
«Այսօր երեկոյան տեղի է ունենալու մի շատ կարևոր հանդիպում։ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ծանոթանալու է թուրքական իշխանությունների հետ՝ իսլամական աշխարհում ծոմապահության ավարտի ընթրիքի՝ իֆթարի ժամանակ։ Տեղապահն ընթրիքի պատվավոր հյուրն է լինելու։ Սա նրա առաջին շփումն է թուրքական իշխանությունների հետ»,- ասաց Սարգիս Հացպանյանը։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26