Ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում, ինչը փաստում են նաև տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները: Ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունը, համակարգային որոշ խնդիրներ, ըստ տուրօպերատորների, անհարմարություններ են առաջացնում Հայաստանում իրենց հանգիստն անցկացնող զբոսաշրջիկների համար:
Պետք է նշել, որ զբոսաշրջության զարգացումը՝ բացի տնտեսական ուղղվածությունից, ունի նաև սոցիալական նշանակություն, այսինքն՝ բացի պետբյուջեին եկամուտներ ապահովելուց, նպաստում է նաև զբոսաշրջիկների այցելության վայրերում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, ինչից մեծապես օգտվում է տվյալ վայրի բնակչությունը:
2016 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 506 զբոսաշրջիկ, ինչը 8.6%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա երեք ամիսներին Իրանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 35.3%-ով: Ավելացել է նաև Կանադայից, Գերմանիայից, Ուկրիանայից ու ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Անդրադառանալով Իրանին, նշենք, որ Երևանի և Թեհրանի միջև նախատեսվում է ստորագրել վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիր, որը կարող է խթանել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը: Ըստ համաձայնագրի` երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Իհարկե, արտոնագրի վերացումը չի նշանակում, որ Իրանից Հայաստան եկող տուրիստների թիվը կտրուկ կավելանա, բայց միևնույն ժամանակ, նրանք, ովքեր որոշել են գալ Հայաստան, սահմանային անցակետում ավելորդ ժամանակ չեն վատնի` զերծ մնալով քաշքշուկներից:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34