«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթում հաղթած դպրոցականներին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Մրցույթին մասնակցած Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Մոլդովան ներկայացնող ավելի քան 1000 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 38-ը, որոնցից 14-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների սաներն են:
Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել փոքրիկ նկարիչներին Սանկտ Պետերբուրգի հանդեպ ցուցաբերած անկեղծ հետաքրքրության համար: Նա նշել է, որ մրցույթը հնարավորություն է ընձեռել ավելի շատ բան իմանալու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի մասին, ինչպես նաև ձեռք բերելու ընկերներ՝ տարբեր երկրներից: Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հուշանվերներ է հանձնել երեխաներին և մաղթել, որ աշխարհը ճանաչելու ցանկությունը երբեք չլքի նրանց:
Հարկ է նշել, որ մրցույթի հաղթող երեխաների համար նախատեսված է մշակութային հագեցած ծրագիր, այդ թվում` ճանաչողական այցելություններ Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրեր, Պուշկինո, Պետերգորֆ և այլն: Բացի այդ, երեխաները կմասնակցեն նաև սանկտպետերբուրգյան «Ալ առագաստներ» տոնակատարությանը:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երևանցի երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26