«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 տեսակի կերերի անհասկանալի ծագման մասին տեղեկությունը հրապարակելուց հետո իրենք նույնպես ուսումնասիրություն են իրականացրել: «Մենք ուսումնասիրել ենք ԵԱՏՄ միասնական ռեեստրը, պարզելու համար, թե արդյոք նշված սննդամթերքը գրանցվա՞ծ է այնտեղ: Այս պահին երևացող ռեեստրի հրապարակային հղումների մեջ նշված ապրանքներից որևէ մեկի մասով որևէ նշում չկա: Մինչդեռ կամայական խմբաքանակի ապրանքատեսակ երրորդ երկրից կարող է ներմուծվել Հայաստան միայն և միայն այն դեպքում, եթե վերջինը գրանցված է միասնական ռեեստրում»,– ասաց Բ. Պիպոյանը:
Նա նաև տարօրինակ համարեց, որ մինչ այս պահը ՍԱՊԾ–ի կողմից չի հրապարակվել միասնական ռեեստրի համարը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում: Եվ նախ հարկավոր է պարզել, թե ինչու է օրենքի պահանջը խախտվել, քանի որ ներմուծվել են ապրանքներ, որոնց մուտքը Հայաստան, փաստորեն, արգելված է եղել միասնական ռեեստրում գրանցված չլինելու պատճառով: Հարցին, թե ներմուծման ժամանակ ներկայացված փաստաթղթերի փափեթն արդյոք հիմք չէ՞ համարելու, որ ներմուծումն իրականացվել է օրինական հիմքով, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը պատասխանեց. «Որևէ փաստաթղթային փաթեթ բացարձակ որևէ նշանակություն ունենալ չի կարող, քանի որ կա օրենք և կարգ, որը հարկավոր է պահպանել: Եթե նույնիսկ ՍԱՊԾ–ն տեղում ապրանքը փորձաքննության ենթարկի ու համարի անվտանգ, ապա կրկնում եմ, դա բավարար չէ, քանի որ երրորդ երկրից ՀՀ տարածք կարող է սննդամթերք ներմուծվել միայն և միայն այն դեպքում, եթե ապրանքի տվյալ տեսակը գրանցված է ԵԱՏՄ միասնական ռեեստրում: Եվ հորդորում եմ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հրապարակել միասնական ռեեստրի գրանցման համարները, քանի որ իրենց իսկ կողմից հրապարակված ցանկում «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 տեսակի ապրանքատեսակները, որոնց մասին խոսք է գնում, բացակայում են: Իսկ եթե այնուամենայնիվ ՍԱՊԾ–ն չհրապարակի այն, ապա ճիշտ կլինի, որ այս գործով զբաղվի դատախազությունը»: Ի դեպ, մեզ հետաքրքրում էր նաև, թե մանկական կեր ներմուծելու իրավունք ստանալու համար որտեղ պետք է գրանցվել և ինչ է դրա համար հարկավոր: ՍԱՊԾ թեժ գծից մեզ տեղեկացրին, որ իրենք նման գործառույթով չեն զբաղվում և խորհուրդ տվեցին դիմել պետռեգիստր: Պետռեգիստից էլ մեզ տեղեկացրին, որ որպես գործունեության տեսակ այն ենթակա չէ ավելացման կամ գրանցման, պարզապես այդ մասին հարկավոր է տեղեկացնել ՊԵԿ–ին: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2016 թ–ի դեկտեմբերի 22–ի N 1339–Ն որոշման համաձայն` պարենային արտադրանքի գրանցումը հանձնարարվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55