«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ որոշում է ընդունել վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած «731-Ն» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: «731-Ն» որոշումով գործադիրը 7 տարի առաջ սահմանել էր պետական գերատեսչություններին եւ այլ հաստատություններին հատկացված ծառայողական պետհամարանիշերի ձեւերը: Երեկ կայացված որոշմամբ փոփոխության են ենթարկվել միայն ԱԺ աշխատակազմին տրամադրված պետհամարանիշերի տառերն ու թվերը: Մինչ օրս խորհրդարանի թե՛ աշխատակազմին, թե՛ պատգամավորներին տրամադրվել են «001 օօ 01»-ից մինչեւ «999 օօ 01» պետհամարանիշերը: Այսուհետ ԱԺ-ի աշխատակազմի նոր պետհամարանիշերը կլինեն «001 HH 01»-ից մինչեւ «999 HH 01» թվերի եւ տառերի համակցությամբ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պետհամարանիշերը փոփոխելու անհրաժեշտություն առաջացել: «Նկատի ունենալով, որ համարանիշերի հետ կապված եղել են կազմակերպչական խնդիրներ, որոշ համարներ չգիտեինք, թե ում մոտ են, արմատական փոփոխության կարիք առաջացավ»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ մինչ օրս հանձնված «...օօ 01»-ով ավարտվող բոլոր պետհամարանիշերը լիազոր մարմնի՝ ոստիկանության կողմից ուժը կորցրած են ճանաչվել:
Նախկին եւ ներկա պատգամավորները, որոնք նախկինում նման պետհամարանիշերով են վարել իրենց մեքենաները, պարտավոր են այդ համարանիշերը հանձնել ոստիկանությանը:
ԱԺ աշխատակազմը «… HH 01»-ով ավարտվող համարանիշերը սահմանված կարգով կհատկացնի նոր գումարման ԱԺ-ի ներկայացուցիչներին: Նշենք, որ «001 օօ 01» պետհամարանիշն այսօր ամրակցված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի վրա: Ենթադրվում է, որ առաջիկայում այն կդառնա «001 HH 01»:
Մամուլի հրապարակումների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ի նախագահներից Հովիկ Աբրահամյանն աջ ու ձախ բաժանել էր ԱԺ-ին հասանելիք պետհամարանիշերը, պատգամավորների մի մասն էլ ինչ համար ցանկացել՝ այն էլ ստացել է, առանց հաշվի առնելու կարգը: Քիչ չեն եղել նաեւ դեպքերը, երբ պատգամավորները պարզապես վաճառել են իրենց հատկացված պետհամարանիշերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55