Շարունակվում է Բելգիացի սենատոր Յորիս Պոշետի այցը Արցախի Հանրապետություն: Հունիսի 22-ին ֆլամանդական խորհրդարանի պատգամավորին Շուշիում ընդունել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա, ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաև մշակութային երկխոսությունը:
Կարևորելով եվրոպացի խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը փաստել է, որ այդ ձևաչափը ևս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը, և հավելել, որ նաև ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը հասանելի է դառնում Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար միտքն ու խաղաղարար ձգտումները:
Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը և փաստել, որ թեև արդեն 25 տարի է՝ արցախցին ապրում է «խաղաղության» մեջ, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել մշակութային կապերը տարբեր երկրների հետ:
Նախարարն անդրադարձել է նաև մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են հատկապես զինծառայողների համար: Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից՝ փոխանցում են նաև վեհ արժեքներ, որոնք, ցավոք, բացակայում են հակառակորդի դեպքում:
Որպես ասվածի ապացույց՝ Յորիս Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային վայրագությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար և ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:
Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55