Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ներդրումների ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Նա ասաց, որ իրավասու չեն անուններ հրապարակել, քան որ դա առևտրային գաղտնիք է:
Անդրադառնալով Տաջիկստանի պատվիրակության վերջերս կայացած այցին, նա ասաց, որ իրենք համագործակցության ակնկալիք ունեն, որպեսզի ապրանքաշրջանառությունն աճի: «Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջ-սեպտեմբերին, նորից տաջիկական կողմից այց կլինի, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ մենք բիզնես ֆորում իրականացրեցինք, որի արդյունքում 8-9 պայմանագրեր ստորագրվեցին կազմակերպությունների կողմից»,-ասաց նա և նշեց, որ պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում գյուղմթերքի վերամշակման ոլորտին և ՀՀ-ից որոշակի ապրանքի արտահանմանը: Նա նշեց, որ համագործակցության լուրջ հեռանկար ունեն ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում: «Ներդրողները կգայթակղվեն Հայաստանում ներդրումներ կատարելով, կգան, կներդնեն և դուք էլ կտեսնեք»,-ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, նախարարն ասաց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»: Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներդրումներին, նա ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, եվրոպական երկրներից բազմաթիվ գործընկերներ այցելում են Հայաստան:
«Ներկայումս Հայաստանի ներդրումների ակումբի ուսումնասիրությունները մոտենում է ավարտին և մոտ ժամանակ իրենք կհրապարարկեն, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ: Դեռ կես տարին առջևում է, որը քիչ չէ»,-հավելեց նա:
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
09:23
09:03
22:40
22:17
20:20
19:56
19:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44