Փաստաբանների ծեծի գործով տուժող ճանաչված Տիգրան Աթանեսյանին որպես կասկածյալ են ընդգրկել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծի փաստի հիման վրա հարուցված քրեական գործում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջադեպին մասնակից փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում գրասենյակում էլ տեղի էր ունեցել միջադեպը:
«Ես ծանուցագիր եմ ստացել որպես կասկածյալ քննիչին ներկայանալու մասին։ Ես չեմ կարծում, որ սա քննիչի որոշումն է, ինձ թվում է՝ այս որոշումները կայացվում են ավելի բարձր օղակներում, բայց դա ինձ չի հուզում։
Ես ճիշտ եմ այս պատմության մեջ, ինչքանով կարող եմ ու ոնց կարող եմ, պետք է պայքարեմ սրա դեմ։ Եթե ուզում են դատավարություն՝ կունենան դատավարություն։ Ոչ մի հետևանք ինձ չի հետաքրքրում»,-ասաց Աթանեսյանը։
Վերջինս հայտնեց, որ իր տեղեկություններով՝ բոլոր կողմերը կասկածյալներ են։
Փաստաբանը նաև հավելեց, որ եթե կասկածյալ է, ապա ենթադրվում է, որ ինքը ծեծել է մարտական թաեքվոնդոյի չեմպիոնի. «Այդպես է գալիս։ Ես,ենթադրվում է, որ ծեծել եմ Վրեժ Խաչիկյանին, ով թաեքվոնդոյի չեմպիոն է»։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունում 2017թ.ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել 3 փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:
Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26