ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված քաղաքաշինական համալիրների, բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների, ինտերիերների, ճարտարապետական փոքր ձևերի, բարեկարգման և այլ բնույթի նախագծերի հեղինակները կամ հեղինակային խմբերը:
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողներն ընտրվելու են հետևյալ անվանակարգերում.
«Ճարտարապետական կառույց» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության իրականացված շենքեր),
«Ճարտարապետական նախագիծ» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի նախագիծ),
«Լանդշաֆտային ճարտարապետություն/դիզայն» (տարածքի ծավալատարածական կազմակերպման իրականացված նախագիծ),
«Ինտերիերի դիզայն» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի իրականացված ինտերիեր),
«Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» (իրականացված նախագիծ),
«Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառի վերաբերյալ»։
Մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվելու են`
առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ,
երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ,
երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումարով:
Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: Մրցանակների հանձնումը կկատարավի հանդիսավոր պայմաններում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Մրցույթին ներկայացված աշխատանքները, արդյունքներից անկախ, ի պահ են հանձնվելու թանգարանին:
Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն է` 2017 թվականի սեպտեմբերի 20-ը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:
Աշխատանքները պետք է ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի կողմից, հեռ. +374 10 52-46-30
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55